Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կուրծքը ցանկալի է մեծացնել ճարպով, այլ ոչ սիլիկոնով. մասնագետի խորհուրդը

Կուրծքը ցանկալի է մեծացնել ճարպով, այլ ոչ սիլիկոնով. մասնագետի խորհուրդը

«Կրծքի դեֆորմացիաների մասին այդքան էլ չեն սիրում խոսել, սակայն այս պահին խնդիրները լուծելու համար այնքան նոր տեխնոլոգիաներ կան, որ պետք է խրախուսել մարդկանց դիմել պլաստիկ վիրաբույժներին»,- այսօր նշեց «Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության միջազգային ասոցիացիայի» (IPRAS) նախագահ Մարիտա Քլայմը։

Ըստ նրա՝ այս ոլորտում սիլիկոնը միշտ էլ իր տեղը կզբաղեցնի, քանի որ ճարպի ներարկումը ժամանակ է պահանջում, մինչդեռ սիլիկոնը «կարելի է միանգամից ներարկել և վերջացնել»։ «Սիլիկոնը, որ օգտագործվում է այսօր, անվտանգ է, այն քաղցկեղածին չէ։ Մեթոդի ընտրությունը պացիենտինն է»,- ասաց նա։

Ներկայացնելով ճարպային բուժման գործնական օրինակներ՝ նա նշեց. «Այս բուժման առավելությունն այն է, որ հիվանդները կարողանում են զրկվել ճարպից մարմնի այն հատվածում, ուր չեն ուզում, և դա ավելացնել կրծքագեղձում»։ Բժիշկ Քլայմի կարծիքով այս մեթոդը հատկապես կարևոր է այն կանանց համար, ովքեր զրկվել են իրենց մեկ կրծքից՝ կրծքագեղձի քաղցկեղի պատճառով։

«Որքան ճերմակ է մաշկը, այնքան ավելի հակված է չարորակ քաղցկեղ կրելու»,- հիշեցրեց նա։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. kosmetista.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ