Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հրապարակվել է կանանց համար անբարենպաստ երկրների ցանկը

Հրապարակվել է կանանց համար անբարենպաստ երկրների ցանկը

Գիտնականները անվանել են կանանց բնակության համար ամենաանբարենպաստ երկրները: Ցուցակի առաջին հնգյակում են հայտնվել Աֆղանստանը, Կոնգոն, Պակիստանը, Հնդկաստանն ու Սոմալին:
Աֆղանստանն առաջին հորիզոնականում է հայտնվել այն բանի շնորհիվ, որ երկրում կանանց 87 տոկոսը մնում է անգրագետ: Բացի այդ, յուրաքանչյուր 11-րդ կին մահանում է ծննդաբերության ժամանակ, իսկ աղջիկների 80 տոկոսն ամուսնանում են ստիպողաբար: Կոնգոն երկրորդ հորիզոնականում է կանանց բռնաբարությունների հաճախակի դեպքերի պատճառով. յուրաքանչյուր տարի այդ երկրում սեռական բռնության է ենթարկվում ավելի քան 400 հազար կին:

Իսկ ահա Պակիստանում այսպես կոչված «պատվի սպանությունների» պատճառով յուրաքանչյուր տարի զոհվում է 100 հազար կին, հաղորդում է 7D-ն:

Թեև Հնդկաստանը շատ արագ զարգանում է, սակայն այստեղ դեռևս պահպանվում է մարմնավաճառության, մարդկանց թրաֆիքինգի, նորածին աղջիկների սպանությունների դեպքերի բարձր մակարդակը: Միայն անցյալ տարի երկրում անհետ կորած է ճանաչվել մոտ 50 միլիոն իգական սեռի ներկայացուցիչ:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ