Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հայաստանում նկատվում է բազմապտղության աճ. գլխավոր գինեկոլոգ

Հայաստանում նկատվում է բազմապտղության աճ. գլխավոր գինեկոլոգ

Հայաստանում ամեն մի 1000 ծննդից 2-ը բազմապտուղ է եւ վերջին տարիներին նկատվում է այդ ցուցանիշի աճ, ինչը կապված է նաեւ արհեստական բեղմնավորման հետ: Այս մասին հունիսի 14-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է  Հանրապետության գլխավոր գինեկոլոգը` Ռազմիկ Աբրահամյանը:
Նա նշեց, որ բազմապտղությունը բավականին կախում ունի ազգային պատկանելիությունից: Աշխարհի տարբեր երկրներում եւ տարբեր ազգերի մոտ վիճակագրական տվյալների արդյունքները տարբեր են:  Օրինակ` Չինաստանում ամեն մի 1000 ծնունդից երեքը բազմապտղություն է, Շոտլանդիայում` 1000-ից 12-ը, իսկ ամենաբարձրը Նիգերիայում է` 1000-ից 57-58-ը բազմապտուղ է:

Հայաստանի գլխավոր գինեկոլոգը նշել է,  որ բազմապտղության դեպքում կարեւոր նշանակություն ունի նաեւ ժառանգականությունը, բազմապտուղ հղիությունը հաճախակի կրկնվում է ազգականների մոտ: Ռազմիկ Աբրահամյանն ասել է , որ մեզանում ավելի հաճախ լինում են երկվորյակներ, ավելի քիչ` երեք եւ ավելի երեխաներ:

Նրա խոսքով` բազմապտուղ հղիության առաջացումը հաճախ կախված է հորմոնալ դեղամիջոցներով ձվազատման հետ: Ինչ վերաբերում է բազմապտղության դեպքում երեխաների եւ մոր առողջությանը, ապա գլխավոր գինեկոլոգը նշել է, որ այստեղ մի նրբություն կա`պտուղների նորմալ աճին պետք է ուշադրություն դարձնել հատկապես մինչեւ 36-37 շաբաթականը, իսկ ծննդից հետո սովորաբար ամեն ինչ նորմալ է լինում:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ