Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հղիության շրջանում հայ կանայք գերադասում են սոված մնալով նիհարել

Հղիության շրջանում շատ կանայք, առաջին հերթին, փորձում են պահպանել իրենց կազմվածքը, ինչը շատ սխալ է,- իր մտահոգությունը լրագրողներին հայտնեց Առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժնի ղեկավար, ԵՊԲՀ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Կիմի Պողոսյանը:

Մասնագետի փոխանցմամբ, հայ կանայք հղիության շրջանում քիչ են հետևում իրենց ֆիզիկական պատրաստվածությանը. գերադասում են սոված մնալ, նիհարել, քան մարզվել։

«Սա ստեղծում է խնդիրներ նախածննդյան և հետծննդյան շրջանում։ Այնինչ` անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել ֆիզիկական պատրաստվածությանը հղիության ողջ ընթացքում, իսկ ծննդաբերության պահին կայուն լինել նաև հոգեպես»:

Ինչ վերաբերում է հղիների հագուստին և կոսմետիկ միջոցներին, ապա մասնագետը խորհուրդ տվեց չչարաշահել դրանց օգտագործումը և հղիության ընթացքում կրել հատուկ հղիների համար նախատեսված հագուստ։

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ