Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Օդում առկա ծանր մետաղները վտանգավոր են նաև հղի կանանց համար

Օդում առկա ծանր մետաղները վտանգավոր են նաև հղի կանանց համար

Վերջերս օդում կուտակված փոշու ամպերի պատճառով կտրուկ ավելացել էր ալերգոլոգիական դիսպանսերներ դիմողների թիվը, այսօր` լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը:


«Կարմիր փոշին» առավել վտանգավոր է շնչուղիների հետ խնդիրներ ունեցող, մասնավորապես` ասթմայով տառապող հիվանդների համար», - հավելեց նա:

Ալերգոլոգի փաստմամբ, փոշու այդպիսի կուտակումները վտանգավոր են նաև ծխող մարդկանց համար, քանի որ այդ մանր փոշու բացասական ազդեցությունը զգացնել է տալու արդեն տարեց հասակում:


Անդրադառնալով օդի աղտոտվածությանը` ալերգոլոգը նշեց, որ բացի փոշուց` օդում առկա են նաև ծանր մետաղների միացություններ, որոնք վտանգավոր են հատկապես երեխաների համար:


«Օրինակ Սյունիքի շրջանում կան շատ երեխաներ, ովքեր ունեն ուռուցքային հիվանդություններ»,- ասաց Բաղդասարյանը: Ալերգոլոգը հավելեց, որ ծանր մետաղները վտանգավոր են նաև հղի կանանց համար, քանի որ նրանք կարող են ծննդաբերել արատներ ունեցող երեխաներ:

Խոսելով գարնան ընթացքում առաջացող ալերգիկ հիվանդությունների մասին, ալերգոլոգը շեշտեց, որ առողջության համար առավել վտանգավոր են մոլախոտերը, որոնց ծաղկման շրջանը սկսում է ապրին և ավարտվում սեպտեմբերին: Ալերգիկ հիվանդություններ ունեցողներին ալերգոլոգը խորհուրդ տվեց նախապես պատրաստվել ալերգիայի սեզոնին` մեկ ամիս շուտ ընդունելով հակաալերգիկ դեղահաբեր:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ