Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հղիության ընթացքում ճարպակալումն ազդում է վարակների դեմ պայքարելու կանանց կարողության վրա

Հղիության ընթացքում ճարպակալումն ազդում է վարակների դեմ պայքարելու կանանց կարողության վրա

Մանկաբուժական ակադեմիական միության հանդիպման ժամանակ ներկայացված հետազոտության մեջ հաստատվում է, որ ճարպակալությամբ տառապող հղի կանայք ավելի վատ են հաղթահարում վարակները, քան նիհարները, և որը կարող է վնասակար ազդեցություն ունենալ երեխայի առողջության վրա:
Հոտազոտության գլխավոր հեղինակ, բժշկության դոկտոր Սարբատատտամա Սենն ասում է, որ մինչ հղիությունը ճարպակալությամբ տառապող կանայք  հղիության ժամանակ իմունային համակարգում լուրջ փոփոխություններ են ունենում` ի տարբերություն նորմալ քաշ ունեցողներին, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ ինչպես երեխայի, այնպես էլ մոր համար:


Հղիության ժամանակ ճարպակալումը բերում է վարակի բարձր ռիսկի, ինչպես խորիոամնիոնիտիսը, որի ժամանակ մեմբրանները շրջապատում են պտուղը և ամնիոտիկ հեղուկը վարակվում է:


Դոկտոր Սենը և նրա գործընկերները ուսումնասիրել են 24-28 շաբաթական հղի 30 կանանց արյան նմուշները, որպեսզի չափեն տարբեր բջիջների և սպիտակուցների առկայությունը, որոնք օգնում են պայքարել վարակների դեմ: Այս կանանցից 15-ը ճարպակալությամբ էր տառապում մինչ հղիությունը (մարմնի զանգվածի ինդեքսն ավելի քան` 30), իսկ մյուսները ունեին նորմալ քաշ (ինդեքսը` 20-25):


Արդյունքները ցույց են տվել, որ ճարպակալությամբ տառապող կանայք ունեին ավելի քիչ CD8+ (ցիտոտոքսիկ  Т-բջիջներ) և բնական կիլլեր-բջիջներ` համեմատած նիհար կանանց: Ի լրացումն սրա՝ ճարպակալությամբ տառապող կանանց մոտ այս բջիջներն արտադրելու հատկանիշը ևս թուլացած էր:

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ