Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Օրալ դրոսպիրեոնով հակաբեղմնավորիչների ընդունումը բարձրացնում է թրոմբոէմբոլիայի ռիսկը

Օրալ դրոսպիրեոնով հակաբեղմնավորիչների ընդունումը բարձրացնում է թրոմբոէմբոլիայի ռիսկը

Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականների նախաձեռնած դեղերի անվտանգության երկու նոր հետազոտությունները խոսում են այն մասին, որ այն կանայք, որոնք դրոսպիրեոնով հակաբեղմնավորիչ հաբեր են ընդունում,  ունեն երակների թրոմբոէմբոլիայի բարձր ռիսկ՝ համեմատած այն կանանց, որոնք հակաբեղմնավորիչ հաբեր են ընդունում լևոնորգեստրելով:
Բոստոնի դեղերի անվտանգության ծրագրի տնօրեն և համաճարակաբանության պրոֆեսոր Սյուզան Ջիկի հսկողությամբ անցկացվել են երկու հետազոտություն: Ջիկը և նրա գործընկերները օգտագործել են տվյալների երկու աղբյուր՝ հետազոտություններ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: Երկու հետազոտության ժամանակ էլ կամավորները եղել են 15-44 տարեկան կանայք, որոնք հակաբեղմնավորիչ հաբեր են ընդունել կամ դրոսպիրեոնով, կամ լևոնորգեստրելով և չեն տառապել թրոմբոէմբոլիայով:


Մեծ Բրիտանիայի հետազոտությունը հայտնաբերել է, որ դրոսպիրեոն պարունակող հակաբեղմնավորիչ օգտագործող կանայք երեք անգամ ավելի բարձր ռիսկ են ունեցել թրոմբոէմբոլիայի, քան այն կանայք, որոնք լևոնոգրեստրելով են ընդունել: ԱՄՆ-ի հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ դրոսպիրեոն պարունակող հակաբեղմնավորիչ օգտագործողների թրոմբոէմբոլիայի ռիսկը երկու անգամ բարձր է:

Սկզբնաղբյուր. Medicalxpress
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ