Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կրծքով կերակրելը կապված է երեխայի լացի նկատմամբ մոր՝ առավել սուր ռեակցիայի հետ

Կրծքով կերակրելը կապված է երեխայի լացի նկատմամբ մոր՝ առավել սուր ռեակցիայի հետ

Դը Ջոուրնըլ օֆ Չայլդ Սայքոլըջի էնդ Սայքայըթրի (The Journal of Child Psychology and Psychiatry) ամսագրում հրատարակված նոր հետազոտության մեջ խոսվում է այն մասին, որ մայրերը, որոնք իրենց երեխաներին կերակրում են միայն կրծքի կաթով, ծննդաբերությունից հետո մի քանի ամիս շարունակ ավելի զգացմունքայնորեն են կապված իրենց երեխաների հետ:


Հետազոտության ընթացքում կերակրող մայրերը երեխայի լացի նկատմամբ  ցույց տվեցին հուզական լավագույն պատասխան իրենց ուղեղի՝ հոգատարության և էմպատիայի հետ կապված հատվածում, ի տարբերություն մայրերի, որոնք նախընտրել են մանկական արհեստական սնունդը:


Ֆունկցիոնալ մագնիսական տոմոգրաֆիայի օգնությամբ կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ կրծքով կերակրելը և դրա հետ կապված գործոնները, օրինակ,  հորմոնների (օքսիտոկին, պրոլակտին) բարձր մակարդակը, սթրեսը և հարաբերությունները հետծննդաբերական առաջին շրջանում կարող են կարևոր դեր խաղալ մոր ուղեղի ակտիվության և մայրական պահվածքի համար:


Արդյունքները խոսում են այն մասին, որ ծննդաբերությունից հետո չորս մորից երեքի մոտ ակտիվացած են ուղեղի որոշակի հատվածներ , որոնք կապված են զգայունության և մայրական պահվածքի հետ: «Մոր հարազատները պետք է աջակցեն նրան և օգնեն` հաղթահարելու կերակրելու հետ կապված փոփոխությունները », -եզրափակում են գիտնականները:

 

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. domashniy.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ