Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հղիության ժամանակ սթրեսը նպաստում է երեխայի ճարպակալման հակմանը

Հղիության ժամանակ սթրեսը նպաստում է երեխայի ճարպակալման հակմանը

Նման տվյալներ ստացվել են մարդկանց և կենդանիների վրա փորձերի արդյունքում: Սերունդը կարող է փոխանցել նաև ճարպակալման հակումն իր զավակներին:
Գիտնականները կենտրոնացել են Y նեյրոպեպտիդի (NPY) վրա, որն ուղեղի նեյրոհաղորդիչն է` կապված ախորժակի խթանման և էներգիայի` ճարպի տեսքով, պահպանման հետ: Խումբն անց է կացրել է երկու հետազոտություն՝ մկների վրա և մկների սաղմնային բջիջների վրա:
Առաջին հետազոտությամբ գիտնականները որոշեցին՝ արդյոք սթրեսը հղիության ժամանակ ազդու՞մ է NPY-ի կամ դրա Y2 ընկալիչի (Y2R) երկարատև ակտիվացման վրա: Մկների սերնդի մոտ, որոնց մայրերը սթրես էին տարել, երկամսյա ճարպային հագեցած սննդակարգի հետևանքով նրանց ճարպային հյուսվածքներում բարձրացավ Y2R-ի կարգավորման գործընթացը:


Երկրորդ հետազոտության ժամանակ գիտնականները հետևել են, թե ինչպես են մկների սաղմնային ցողունային բջիջներն արձագանքում սթրեսի հորմոնի բարձր ակտիվությանը: Արդյունքները ցույց տվեցին, որ սթրեսը կարող է առաջացնել NPY-ի և դրա ընկալիչների փոփոխություններ, ինչը ազդեցություն է ունենում ճարպակալման նախատրամադրվածությանը:

Սկզբնաղբյուր. Medicalnewstoday
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ