Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հղիության վաղ շրջանում երկաթի պակասը վնասակար է երեխայի ուղեղի համար

Հղիության վաղ շրջանում երկաթի պակասը վնասակար է երեխայի ուղեղի համար

Ռոչեսթր քաղաքի համալսարանի բժշկական կենտրոնի հետազոտողները հաստատում են, որ հղիության վաղ շրջանում մոր մոտ երկաթի պակասը երեխայի ուղեղի զարգացման վրա երկարատև հետևանք է ունենում, եթե անգամ այն անեմիա չի առաջացնում:

 

Գիտնականներն ուսումնասիրել են կենդանական մոդելի հստակ կառավարվող համակարգը, քանզի մարդկային երեխայի վրա երկաթի պակասի հետազոտությունն անհնար էր: Նրանք հայտնաբերեցին, որ կրիտիկական պահը վրա է հասնում բեղմնավորումից մի քանի շաբաթ անց և շարունակվում է առաջի եռամսյակի ողջ ընթացքում, մինչև երկրորդ եռամսյակի սկիզբը: Երրորդ եռամսյակի սկզբում երկաթի պակասը ուղեղի զարգացումը չի խափանում:

 

Բժշկության դոկտոր, հետազոտության համահեղինակ Մոնիկա Խոն ասում է, որ այս տեղեկատվությունը չափազանց կարևոր է կլինիկական օգնության համար: Նախածննդաբերական խնամքն իր մեջ ներառում է մուլտիվիտամինների կիրառում, որոնք երկաթ են պարունակում, և որոնք սովորաբար նշանակվում են ծննդաբերությունից հետո: Սակայն ոչ բոլոր կանայք կարող են լրացումներ ընդունել՝ փսխումների պատճառով: Արդյունքները խոսում են այն մասին, որ անհրաժեշտ է նախապես բարձրացնել երկաթի մակարդակը:

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ