Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ապագայում հնարավոր է ոչ հորմոնային հալաբեղմնավորիչների ստեղծում

Ապագայում հնարավոր է ոչ հորմոնային հալաբեղմնավորիչների ստեղծում

Կալիֆորնիայի համալսարանի և Բոնն քաղաքի առաջատար հետազոտական կենտրոնի հետազոտողները հոդվածներ են հրատարակել, որոնք առաջարկում են ոչ հորմոնալ հալաբեղմնավորիչ մեթոդի ստեղծում:

 

Հետազոտությունը նպատակ ունի բացահայտել, թե ինչն է սպերմատոզոիդին խթանում գտնել ձվաբջջին և ներթափանցել այնտեղ: Քաջ հայտնի է, որ պրոգեսթերոնը կարևոր դեր է խաղում խթանման գործընթացում, սակայն մինչև այս հետազոտությունը դրա դերը ամբողջությամբ չէր պարզվել:

 

CatSper անվամբ իոնացիոն անոթները (բջիջների մեմբրանների մոլեկուլային դարպասներ)՝ սպերմատոզոիդի պոչիկին, նույնը չեն, ինչ մյուս իոնային անոթները ողջ օրգանիզմում: Հետազոտությունը ցույց է տալիս, որ անոթները կալցիում են պարունակում, որը սպերմատոզոիդին հիպերակտիվ է դարձնում: Հենց դա էլ ստիպում է սպերմատոզոիդին շարժվել դեպի ձվաբջիջը և թափանցել ներս:

 

Երբ օրգանիզմը պրոգեսթերոն է արտադրում, CatSper-ն անմիջապես ալիք է ուղարկում սպերմատոզոիդի պոչին: Այս առաջացնում է ինտենսիվ շարժումներ, որոնք շարժում են գլխիկը՝ թույլ տալով նրան անցնել ԴՆԹ-ի միջով և բեղմնավորել բջիջը: Նոր տվյալները ենթադրում են ոչ հորմոնալ հակաբեղմնավորիչի ստեղծում: Հորմոնալ հալաբեղմնավորիչները կանխում են ձվաբջջի անջատումը ձվարանից, և փոփոխության են ենթարկում արգանդի վզիկի լորձը, որը դժվարացնում է սպերմատոզոիդի ձվաբջջին գտնելը: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ CatSper-ի դերի արգելակման դեպքում սպերմատոզոիդները չեն կարող գտնել և բեղմնավորել ձվաբջիջը:

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ