Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հղիության հետ կապված բարդություններից մայրական մահացության դեպքերը նվազել են

Հղիության հետ կապված բարդություններից մայրական մահացության դեպքերը նվազել են

Հղիության հետ կապված բարդություններից`  ծննդյան և ետծննդյան ժամանակահատվածում,  2010 թվականին մայրական մահացության դեպքերը նվազել են:


2010 թվականին գրանցվել է մայրական մահացության 4 դեպք, 2009-ին գրանցված 12 դեպքի համեմատ:


Այս մասին Panorama.am-ին հայտնեց ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրական բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

 

Նա նշեց, 2010 թվականին 2009 թվականի համեմատ արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի 11.5% աճ: 2010 թվականին գրանցվել է 0-1 տարեկան երեխաների մահվան 506 դեպք, 2009 թվականին գրանցված 454-դեպքի համեմատ:

 

Նրա ներկայացմամբ, մինչև մեկ տարեկան երեխաների մահվան դեպքերի 65.8%-ը պայմանավորված է եղել շուրջծնական շրջանում առաջացած առանձին վիճակներից, բնածին անկանոնություններից:

 

Կարինե Կույումջյանի խոսքով, 2009 թվականին հանրապետությունում արձանագրվել է 0-4 տարեկան երեխաների մահվան 604 դեպք, որի կառուցվածքում մինչև 1 տարեկան երեխաների մահացության դեպքերը կազմել են 83.8%: Մինչև 5 տարեկան երեխաների մահացության գործակիցը (1000 կենդանի ծնվածի հաշվով) կազմել է 13.5‰, տղա երեխաների շրջանում` 14.3‰, իսկ աղջիկների` 12.5 %:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ