Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

«Կանայք կա'մ կլքեն Հայաստանը, կա'մ երեխաներ չեն ունենա»

Հայաստանում, հիմնականում, տարբեր սոցիալական ցանցերի միջոցով ձևավորվել է ժամանակավոր անաշխատունակ անձանց իրավունքների պաշտպանության նախաձեռնող խումբ, որի նպատակն է պաշտպանել հղի կանանց իրավունքները:


Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախաձեռնող խմբի անդամ Տաթևիկ Դավթյանը ներկայացրեց, որ «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքի նախագծում կատարված փոփոխությունների արդյունքում տուժում են բարձր աշխատավարձ ստացող հղի կանայք։

Նշենք, որ նոր օրենքով սահմանվել է, որ եթե կինը կամ ժամանակավորապես անաշխատունակ այլ անձը վճարովի արձակուրդ է ստանում, նրան վճարում են ոչ թե լրիվ աշխատավարձը, այլ նվազագույն աշխատավարձի հնգապատիկից ոչ ավելի։ Բացի այդ, այդ գումարներից պետք է եկամտահարկ պահվի։ Հղիության նպաստի առավելագույն չափ է սահմանվել 150 հազար դրամը, իսկ հունվարի 1-ից՝ 162,5 հազար դրամը:

«Որոշ պետական այրեր ասում են, որ գործարարներն իրենց բարեկամ հղի կանանց աշխատանքի են ընդունում, բարձր աշխատվարձեր են նշանակում, որպեսզի հղիության արձակուրդի ժամանակ պետությունից նպաստի ձևով գումար ստանան: Պետությունը պարտավոր է բոլոր խարդախների դեմ պայքարել»,- ասաց Դավթյանը և հավելեց, որ Հայաստանում «բարձր օրինական աշխատավարձ է ստանում աշխատող կանանց մոտ 5 տոկոսը», հետևաբար` նրանք էլ տուժում են այդ օրենքից:

Տ. Դավթյանի խոսքերով` այս քայլի հետևանքով բարձր որակավորում ունեցող կին մասնագետները կա’մ կլքեն Հայաստանը, կա’մ երեխաներ չեն ունենա:

Ասուլիսին ներկա ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ այս օրենքով խախտվել են մի շարք իրավական ակտեր:

«Սա նշանակում է, որ ՀՀ կառավարությունը փորձում է այս գումարների հաշվին բյուջեն համալրել: Եթե հիմնավորում է դրվում, որ սա խարդախության դեմ պայքար է, ապա խարդախության դեմ պայքարելու համար կան իրավապահ մարմիններ: Օրենքը, փոփոխության բերելով, խարդախության դեմ չես պայքարի»,- ընդգծեց Փոստանջյանը:

Ի դեպ, վաղը ժամանակավոր անաշխատունակ անձանց իրավունքների պաշտպանության նախաձեռնող խումբը բողոքի ակցիա է կազմակերպելու կառավարության շենքի առջև:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ