Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

«21-րդ դարի հրաշքը». ՄԻԱՎ վարակակիր կինը կարող է առողջ երեխա ունենալ

«21-րդ դարի հրաշքը». ՄԻԱՎ վարակակիր կինը կարող է առողջ երեխա ունենալ

ՄԻԱՎ-ով վարակված կանայք իրավունք ունեն և կարող են երեխա ունենալ: Այսօր այս մասին ասուլիսում ասաց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության փոխնախագահ Ժենյա Մայիլյանը: Նրա խոսքով, կատարած ուսումնասիրություները թույլ են տալիս ասել, որ ՄԻԱՎ-ն այլևս մահացու հիվանդություն չէ, այն կարելի է վերահսկել և կառավարել շնորհիվ հակառետրովիրուսային բուժման:

«Հակառետրովիրուսային բուժման շնորհիվ ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց կյանքի որակն ու տևողությունը փոխվել է: Եթե մենք մի քանի տարի առաջ ասեինք, որ ՄԻԱՎ-ով հիվանդ կնոջից առողջ երեխա կարող է ծնվել, գուցե շատերը չհավատային: Բայց այսօր այդ բուժման միջոցով հնարավոր է լինում սերունդ ունենալ»,-ասաց Ժ. Մայիլյանը:

Սակայն, ըստ նրա, այդ բուժումը հասու է ոչ բոլոր ՄԻԱՎ-ով ապրող կանանց: Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց դեղամիջոցներով ու համապատասխան հետազոտություններն ապահովում է Գլոբալ ֆոնդը: Սակայն կան այլ ֆոնդեր, կազմակերպություններ, որոնք կարողանում են հոգ տանել այդ մարդկանց մասին:

Ասուլիսին ներկա նույն կազմակերպության գենդերային խնդիրների գծով մասնագետ Քրիստինե Մովսիսյանը նշեց, որ  մեղավոր չեն այն կանայք, որոնք տեղյակ չեն նման հիվանդությունների մասին և կամավոր չեն հետազոտվում, որի արդյունքում էլ ծնվում են վարակված երեխաներ:

Հայաստանում, ըստ նրա, կա այդպիսի 20 դեպք: Սակայն բանախոսը նկատեց, որ այս հիվանդության` մորից երեխա փոխանցման հավանականությունը միայն 2 տոկոս է կազմում: Ք. Մովսիսյանի խոսքով, այսօր ՄԻԱՎ-ով հիվանդ կինն առողջ երեխա կարող է ունենալ հակառետրովիրուսային դեղամիջոցների, բուժման օգնությամբ:
«Այս դեպքում, երեխաների 98 տոկոսն առողջ են ծնվում: Դա կարելի է 21-րդ դարի հրաշք համարել: Օրերս վերջին մեկ տարվա հաշվառման մեջ գտնվող 15 երեխաներ հետազոտվել են և նրանց արյան մեջ հիվանդությունը չի հայտնաբերվել: Այսինքն, մենք ունենք 15 լիովին առողջ բալիկներ»,- նշեց Ք. Մովսիսյանը:

Վերջում ՀԿ-ի համանախագահ Հովհաննես Մադոյանը նշեց, որ 1988 թվականից մինչ օրս հանրապետությունում ՄԻԱՎ վարակակիր 900 դեպք կա գրանցված, որից 250-ը կանայք են:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ