Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հայուհիներն իրենց կուսությունը նվիրում էին ազնվականներին

Հայուհիներն իրենց կուսությունը նվիրում էին ազնվականներին

Այսօր լրագրողների հետ հանդիպեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի դասախոս, ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը:

 

Նա անդրադարձավ հայկական ամուսնության, հարսանեկան ավանդույթներին, և խոսելով հեթանոսական շրջանի հայկական ամուսնություններից նշեց, որ հեթանոսական շրջանում ամուսնությունները խարսխված էին ազատ սիրո հենքի վրա:

Ըստ բանախոսի, նախաքրիստոնեական շրջանում Հայաստանում ընդունված էին մի քանի անգամ ամուսնություններն ու ամուսնալուծությունները, բազմակնությունը:

Ռ. Նահապետյանը հիշեցրեց նաև, որ ընդունված էր, որ երիտասարդ աղջիկներն իրենց կուսությունը Անահտական տոներին նվիրեին հարուստ ազնվականներին, և այդ արարքի մեջ, ըստ ժամանակի սովորության, դատապարտելի որևէ բան չկար:

Ազգագրագետը շեշտեց, որ հեթանոսական շրջանի հայկական ամուսնությունների մասին շատ բան հայտնի չէ, քանի որ հայ պատմիչները` հեթանոսական սովորույթները քրիստոնեական տեսանկյունից գտնելով ոչ հարիր, ձգտել էին շրջանցել:

«Մենք գրեթե պատմական մի վիթխարի դարաշրջանի վերաբերյալ ունենք միայն կցկտուր հաղորդումներ և միայն օտար աղբյուրներից»,- ընդգծեց Ռաֆայել Նահապետյանը:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. livemaster.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ