Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

«Կրծքագեղձի քաղցկեղն առավել տարածված է Գեղարքունիքում»

«Կրծքագեղձի քաղցկեղն առավել տարածված է Գեղարքունիքում»

Հանրապետությունում կանանց մոտ կրծքի քաղցկեղն առավել հաճախ հանդիպում է Գեղարքունիքի մարզում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ-ամերիկյան առողջական կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

 

Նրա խոսքով, այս պատճառով մարզում հիմնել են կենտրոնի մասնաճյուղը, որը ներկայում էլ գործում է:


«Ամբողջ Գեղարքունիքի մարզում կատարվում են բոլոր ծառայությունները, ինչ արվում են մայրաքաղաքում: Մարզի բնակիչը այլևս խնդիր չունի մայրաքաղաք հասնել, բացի այդ, այնտեղ ծառայությունները կատարվում են կես գնով»,-ասաց նա:

 

Բացի այդ, բանախոսը նկատեց, որ ամիսը 2-3 անգամ մասնագետները Երևանից մեկնում են մարզ ու անվճար հետազոտություններ են կատարում:

 

Մարզում հիվանդության բարձր ցուցանիշի պատճառը, ըստ մասնագետի, հիմնականում կապված է նրա հետ, որ մարզի տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, որտեղից, նրա բնորոշմամբ, տարին մեկ վերադառնում են սեռավարակների «փնջով», ապա վարակում կնոջը:

 

«Բացի այդ, դա հիվանդություն է, որը կապված է կնոջ ապրելակերպի հետ, նրա կենցաղի հետ, իսկ առանց տղամարդ, բոլորս էլ հասկանում ենք թե ինչքան դժվար պետք է լինի կնոջ համար: Երբ գնում ենք գյուղեր հետազոտությունների, սրտի ցավ ենք ապրում, տեսբնելով, թե նրանք ինչ ֆիզիկական աշխատանքն են կատարում: Գյուղի կանայք, ընդհանրապես, շատ ծանր ֆիզիակակն աշխատանքներ են կատարում, որ նույնիսկ մեր քաղաքի տղամարդկանցից որոշները չեն կորողանա կատարել»,-մանրամասնեց մասնագետը:

 

Վերջում, մասնագետը նկատեց, որ ձմռան ամիսներին, հիմնականում, կենտրոնի մասնագետները անվճար ստուգումներ են անցկացնում մոտիկ շրջաններում, իսկ մյուս ամիսներին` հեռավոր մարզեր են այցելում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ