Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Ինտիմ

Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am

Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am

Դիսպարեունիան ցավով ուղեկցվող սեռական ակտ է, որով տառապում են բազմաթիվ կանայք, ովքեր, սակայն, չեն կիսվում իրենց խնդիրներով՝ չնայած այն հանգամանքին, որ այս խնդրի բուժումը շատ պարզ է եւ արդյունավետ, նշում են բրիտանացի գիտնականները:

«Շատ կարեւոր է հիշել, որ մենք կարող ենք օգնել, - նշում է բժիշկ Սարա Յավիսը, - կանայք պարզապես պետք է դիմեն մասնագետի օգնությանը, պատմեն իրենց խնդիրների մասին՝ առանց ամաչելու: Մենք կստուգենք վիրուսների կամ ինֆեկցիաների առկայությունը, ՈՒՁՀ կանցկացնենք, իսկ այնուհետեւ կուղեգրենք հիվանդին այն մասնագետի մոտ, որի կարիքը նա ունի»

Բժիշկ Յարվիսը նշում է, որ ցավով ուղեկցվող սեռական ակտը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ, ներառյալ՝ հիվանդությունները, ինֆեկցիաները, ֆիզիկական կամ հոգեբանական խանգարումները: Հիմնականում դիսպարեունիայի պատճառ են դառնում դաշտանադադարով պայմանավորված փոփոխությունները:

Էսթրոգենի մակարդակի նվազումը հանգեցնում է հեշտոցի չորությանը: Այս խնդրի լուծման համար պետք է գել կամ քսուկ օգտագործել: Շատ արդյունավետ են նաեւ հեշտոցի խոնավացուցիչները:

Կանանց 90 տոկոսն առաջին ծննդաբերության ընթացքում բախվում է հեշտոցի հյուսվածքների վնասման խնդրի հետ: Երբեմն ցավով ուղեկցվող սեռական ակտը զարգանում է առաջին հղիությունից հետո մի քանի տարվա ընթացքում՝ մինչեւ դաշտանադադարի սկսվելը: Սպիացած հյուսվածքների խնդիրը սովորաբար լուծվում է վիրաբուժական միջամտությունների միջոցով, եւ այդ հյուսվածքները հեռացնում են: Միջամտությունն անց է կացվում տեղային ցավազրկմամբ: Կանայք շատ արագ են ապաքինվում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. nashamama.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

05.01.2016

Հարգելի Ani )), բարև Ձեզ: Սեռական հարաբերության ժամանակ ցավ կարող է առաջանալ հեշտոցի ոչ բավարար խոնավեցման հետևանքով: Հարաբերությունից առաջ կարող եք օգտագործեք հեշտոցը խոնավեցնող քսուքներ (լյուբրիկանտներ), որոնք կարող եք ձեռք բերել դեղատներից:

Ani ))

03.01.2016

Hargeli bjishk amusnacac em erexa chunem 1shabata serakan akt@ uxekcvum e sur caverov nuynisk serm@ choranuma nersums nshem naev vor unem qor ev mrmroc lvavumnernnel chen ognym inch xorhurd ktak inch anem NAXAPES SHNORHAKAL EM

Մեդ-Պրակտիկ

29.10.2015

Հարգելի Հերմինե, բարև Ձեզ: Հայցում ենք Ձեր ներողամտությունն ուշացած պատասխանի համար: Մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ Արտամարմնային բեղմնավորմբ զբաղվող կենտրոններում, ստորև կոնտակտային տվյալներն են.

 

Մոր և Մանկան Առողջության պահպանման Գիտահետազոտական Կենտրոն.Հասցե`

Երևան Մաշտոցի պող 22, հեռ 9010) 53- 06-41

 

Պերինատալոգիայի, Մանկաբարձության և Գինեկոլոգիայի ինստիտուտ. Հասցե` Երևան, Աջափնյակ համայնք, Մարգարյան փող. 6/2 շենք, հեռ.(010) 34-17-74

 

Էրեբունի ԲԿ. Հասցե` Երևան, Էրեբունի համայնք, տիտոգրադյան փող 14, հեռ. (010) 47-11-02

Հերմինե

11.09.2015

Ուզում եմ տեղեկանալ արհեստական բեղմնավորումը ինչ պայմաններով է րիականացվում Երևանում, արդյոք կարող է այդ ծառայությունից օգտվել միայնակ կինը և ինչ է անհրաժեշտ դրա համար: Նախապես շնօրհակալ եմ:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ