Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Ինտիմ

Գիտնականները հայտնաբերել են կանանց առավել զգայուն էրոգեն գոտիները. news.am

Գիտնականները հայտնաբերել են կանանց առավել զգայուն էրոգեն գոտիները. news.am

Շատ տղամարդիկ ընդունում են, որ դեռեւս նրանց համար գաղտնիք է, թե ի՞նչն է կնոջն ավելի գրգռում, եւ թե նրա մարմնի կոնկրետ որ մասերն են մեծ ուշադրության արժանի։ Այժմ կանադացի գիտնականները կարող են տալ այս հարցերի պատասխանները։ Կանադացի գիտնականները բացահայտել են կանանց մարմնի էրոգեն գոտիները՝ հիմնվելով հպումի, ճնշման եւ վիբրացիայի վրա։ 

 

Այս հետազոտությունը նրանք հրապարակել են Sexual Medicine ամսագրում, հայտնում է Medical Daily-ն։

Մոնրեալի համալսարանի գիտնականները հետազոտել են 18-30 տարեկան 30 կանանց։ Օգտագործելով թեթեւ հպումը, ճնշումը եւ վիբրացիան, նրանք ուսումնասիրել են յուրաքանչյուր կնոջ ծլիկը, փոքր շուրթը, հեշտոցի եւ հետանցքի սահմանը, կրծքի կողմնային մասը, արեոլան և պտուկը։ Հետո նրանք այդ ամենը  համեմատել են կնոջ մարմնի չեզոք գոտիների՝ պարանոցի, նախաբազկի, եւ որովայնի հետ։

Հետազոտողները խնդրել են մասնակիցներին գնահատել իրենց զգայունությունը թեթեւ հպման, ճնշման, վիբրացիայի նկատմամբ, եւ յուրաքանչյուր հատված խթանվել է գործիքների միջոցով։ Գործընթացը տեւել է 1.5 վայրկյան: Այնուհետեւ հետազոտողները սպասել են հինգ վայրկյան մինչ կանանց հարցնելը, թե ինչ են նրանք զգում։

Արդյունքները զարմանալի չեն եղել։ Թեթեւ հպման դեպքում ավելի զգայուն են եղել պարանոցը, նախաբազուկը եւ հեշտոցի սահմանը, իսկ արեոլան՝ ամենաթույլ զգայունը։ Ծլիկը եւ պտուկը գերզգայուն են եղել ճնշման դեպքում, մինչդեռ կողմնային կուրծքը եւ որովայնը՝ ոչ այնքան։ Եվ վերջապես, ծլիկը եւ պտուկը ամենազգայուն են եղել վիբրացիայի ժամանակ։ Ծլիկը, ինչպես եւ կարելի էր ակնկալել, ամենազգայունն է եղել վիբրացիայի դեպքում։

Այսպիսով, կանանց սեռական օրգաններն ավելի զգայուն են ճնշման եւ վիբրացիայի նկատմամբ, քան հպման։ Կանադացի գիտնականները հուսով են, որ իրենց բացահայտումներն  օգտակար կլինեն սեռական ավելի մեծ բավարարվածություն ստանալու համար, քանի որ կանանց ամենաէրոգեն հատվածներն արդեն բացահայտված են։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. shkolazhizni.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ