ԿԻՆ: Ինտիմ
Սեռական աններդաշնակություն. պատճառները պարզաբանում է սեքսապաթոլոգը
Թե ի՞նչ է իրենից ներկայացնում զույգերի մոտ սեռական աններդաշնակությունը, ե՞րբ է նման խնդիր առաջանում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ LADYNEWS.am-ը փորձեց պարզել Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, բճշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեւադա Հակոբյանից:
Սեռական աններդաշնակություն ասվածը դարձել է այն «ունիվերսալ արդարացումը», որը կիրառվում է զույգերի ունեցած սեքսուալ խնդիրները բնորոշելու նպատակով:
«Սեռական աններդաշնակությունն առաջանում է ամուսնական զույգերի մոտ՝ իրական խոչընդոտ դառնալով նրանց հետագա սեռական կյանքին: Դա մեծ խնդիր է եւ պայմանավորված է մի շարք գործոններով. ամենատարածվածներից մեկը կոնստիտուցիոնալ գենետիկ տիպի սեքսուալ աններդաշնակությունն է, այն պայմանավորված է տղամարդու կամ կնոջ սեռական կոնստիտուցիայի տիպերի տարբերությամբ, այն է՝ ամուսինը ունի ուժեղ տիպի սեռական կոնստիտուցիա, կինը՝ թույլ: Սա վերաբերում է նաեւ սեքսուալ պահանջմունքներին, երբ տարբերվում են տղամարդու եւ կնոջ սեռական պահանջմունքները՝ առաջացնելով սեռական աններդաշնակություն: Սեռական աններդաշնակություն կարող է առաջնալ նաեւ գուրգուրանքների թույլատրելիության շրջանակների տարբերությամբ, այսինքն՝ ամուսնու համար հաճելի է գուրգուրանքների մի շրջանակ, կնոջ համար մի այլ՝ ավելի սահմանափակ շրջանակ»,-պարզաբանեց սեքսապաթոլոգը:
Մասնագետի խոսքով՝սեռական աններդաշնակության առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաեւ ամուսինների բնավորությունների տարբերությունները. «Սա կարող է վերաբերել սոցիոգեն եւ փսիխոգեն գործոնների միջոցով առաջացած սեքսուալ խանգարումների ոլորտին, երբ կտրականապես տարբերվում են զույգերի մտածողությունները, աշխարհհայացքը եւ մոտեցումները այս կամ այն խնդրին»:
Սեւադա Հակոբյանին երկայացմամբ՝ կանացի գործոններից սեռական աններդաշնակությանը մեծապես նպաստում է եւ պատճառ հանդիսանում կուսական ամուսնությունը. «Երբ կինը երկար ժամանակ մնում է կույս, սեռական կյանքը չի ստացվում: Կնոջ մոտ առաջանում է կոիտոֆոբիա՝ վախ սեռական հարաբերությունից, ինչպես նաև վագինիզմ՝ հեշտոցամկանների կծկումը, որն անհնար է դարձնում սեռական կյանքը: Այս պարագայում ամուսնու մոտ երկրորդային ճանապարհով հնարավոր է՝ առաջանան սեքսուալ խանգարումներ՝ պայմանավորված դեզինֆորմացիայով. տղամարդը, չիմանալով, որ նման խնդիրներ կան, սկսում է իրեն վերագրել այդ ոչ բավարար «տղամարդկայնությունը» եւ արդեն տղամարդու մոտ է առաջանում սեքսուալ դիսֆունկցիա»:
Մասնագետի խոսքով՝ իրենց շատ են դիմում նաեւ տղամարդիկ, ովքեր ունենում են էրեկցիայի խանգարումներ, վաղաժամ սերմնաժայթքումներ. «Սա եւս նպաստում է սեռական աններդաշնակության, երբ տղամարդը չի կարողանում «ղեկավարել» սերմնաժայթքումը, մինչեւ կնոջը հոգեսեքսուալ բավարարում պատճառելը»:
Սեւադա Հակոբյանը անդրադարձավ նաեւ ինտիմ հիգիենայի ճիշտ պահպանմանը՝ նշելով, որ սա եւս կարող է խնդրի առաջացման պատճառ հանդիսանալ. «Նման դեպքերում առաջանում է սեքսուալ ավերսիա, այսինքն՝ կինն սկսում է խուսափել սեռական հարաբերություններից, իսկ պատճառն էլ այնքան պարզ է՝ ամուսնու մոտ ինտիմ հիգինեայի որեւէ մասնիկի ոչ ճիշտ պահպանումը»:
Սեքսապաթոլոգի հավաստիացմամբ՝ եթե զույգերը համարձակություն ունենան դիմելու մասնագետի, ապա այս բոլոր խնդիրներն էլ կարելի է բուժել, որից հետո իդեալականապես վերականգնվում է զույգի ներդաշնակությունը: Ամփոփելով թեման՝ Սեւադա Հակոբյանը նշեց՝ զույգերը պետք է իմանան՝ ցանկացած խնդիր իր լուծումն ունի: Ի վերջո, խորհուրդ տվեց ամուսնանալ սիրելով՝ անպայման ստեղծելով մարդկային ճիշտ փոխհարաբերություններ:
13.06.2013 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
