Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Ինտիմ

Կեղծ կուսություն կամ ամեն ինչ` վերականգնվող կուսաթաղանթի մասին

Կեղծ կուսություն կամ ամեն ինչ` վերականգնվող կուսաթաղանթի մասին

Կային ժամանակներ, երբ ոչ կույս հարսներին թարս նստեցնում էին էշին և ետ ուղարկում: Ժամանակները փոխվեցին, և հիմա «հարսները» գտել են այդ շատ ինտիմ, բայց բոլորի հետաքրքրության կենտրոնում գտնվող հարցի լուծումը:

 

Իսկ լուծումն ինչպես միշտ առաջարկել է բժկությունը: Բանն այն է, որ կուսության խորհրդանիշ կուսաթաղանթն այժմ հնարավոր է վերականգնել: «Կուսաթաղանթի վերականգնումը' հիմենոպլաստիկան, վիրահատություն է, որն ուղղված է կուսաթաղանթի ամբողջականության վերականգնմանը»,- LN-ի հետ զրույցում նշեց «Ռաֆայել» բժկական հաստատության գինեկոլոգ Տաթև Ղորուխչյանը:

Ըստ գինեկոլոգի' համաշխարհային պրակտիկայում նման վիրահատության են դիմում մի քանի պատճառներով: Դիմում են պարզապես զուգընկերոջը հաճելի պահեր կամ զարմանք պատճառելու համար, կամ այն դեպքում,երբ զրկվում են կուսաթաղանթից ոչ երկկողմանի համաձայնեցված սեռական ակտի ժամանակ կամ տրավմաների հետևանքով: Եվ լինում են դեպքեր, երբ ցանկանում են, որ ապագա ամուսինը չիմանա իրենց սեռական անցյալի մասին: Մեզ մոտ' Հայաստանում, մեծ մասամբ գործում է վերջին տարբերակը' առաջին գիշերը երկրորդ անգամ կույս լինելու ցանկություն:

Բժիշկը նաև փաստում է, որ այցելուներն այնքան շատ են, ովքեր ուզում են վերականգնել կուսաթաղանթը, որ անգամ դժվար է պատկերացնել: Ամենայն հավանականությամբ պատճառը ազգային մտածելակերպն է, կարմիր խնձորի՝ այլևս իր նշանակությունը մասամբ կորցրած ծեսի առկայությունը: Այս մասին խոսել են, խոսում են և դեռ շատ են խոսելու, սակայն անգամ վերականգնվող կուսաթաղանթի ֆոնին այս ավանդույթը չի զիջում իր տեղը: Ավելին, եթե փոքր-ինչ ազատ մտածելակերպ է նկատվում տղաների մոտ, ապա սկեսուրների հետ ամեն ինչ ավելի բարդ է: Իր պրակտիկայից հետաքրքիր դեպք է պատմում Տաթև Ղորուխչյանը. «Մի զույգ էր եկել խորհրդակցության այս հարցով: Երբ ասացին խնդիրը, ես հարցրի, թե ինչու եք ցանկանում վիրահատվել, եթե նույն տղան է: Պատասխանն ինձ ապշեցրեց' տղայի մոր համար: Իհարկե, երկար խոսելուց, բացատրելուց հետո նրանք հրաժարվեցին այդ մտքից և իսկապես ամուսնացան: Կարծում եմ' հարցը շատ ցավալի ու խորն է»:

Կուսաթաղանթը վերականգնելու երկու տարբերակ կա: «Առաջինի դեպքում պատռված կուսաթաղանթը կարվում է ներծծվող թելերով: Այս տարբերակն ապահով է մի քանի օրվա ընթացքում: Վիրահատությունն էլ կատարվում է տեղային անզգայացմամբ: Երկրորդ մեթոդն այն է, երբ կատարվում է հեշտոցամուտքի հյուսվածք և եռաշերտ հիմենոպլաստիկա: Այն կարող է բավականին երկար պահպանվել' մինչև 3տարի»,-ասում է գինեկոլոգ Տաթև Ղորուխչյանը:

Դե իսկ երրորդ տարբերակն առաջարկում են անհատ ձեռներեցներըJ: List.am կայքի մասին լսել են հավանաբար բոլորը: Ամենատարբեր ծառայություններն առաջարկող այս կայքում տեղ է գտել նաև այսպիսի հայտարարություն' «կուսությունը վերականգնող թաղանթ. աղջիկը հանգիստ տեղադրում է 2 րոպեում եւ կրկին կույս է»:

Փորձեցի պարզել, թե ինչի մասին է խոսքը, զանգահարեցի նշված հեռախոսահամարով և ներկայացա որպես լրագրող, ծառայությունն առաջարկողն անմիջապես դրեց լսափողը և հրաժարվեց պատասխանել իմ հարցերին: Հաջորդ անգամ ստիպված եղա մի փոքր խորամանկության դիմել' հուզող ինֆորմացիան ստանալու համար: Այս անգամ զանգահարեցի որպես «գնորդ», որը սակայն չափից դուրս հետաքրքրասեր է: Ներկայացնում եմ մեր հեռախոսազրույցն առանց մեջբերումների:

-Բարև Ձեզ, ես հայտարարության համար եմ զանգահարել' կուսաթաղանթը վերականգնելու հարցով: Կներկայացնե՞ք' իրականում ի՞նչ է դա, ի՞նչ մեթոդով է աշխատում:

-Բարև Ձեզ, դա պլյոնկայա, որը ջրից քայքայվում ա, դառնում ա արյուն: Սեքսից 15 րոպե առաջ տեղադրում եք ներսում, ինքը խոնավությունից ուռում ա և սեքսի ժամանակ պատռվում ա, արյան նման բան ա գալիս:

-Իսկ կա՞ բժշկական որևէ երաշխիք, որ այն անվտանգ է:

-Սկի վիրահատելու դեպքում երաշխիք չկա, որ սաղ նորմալ կլինի: Բայց ամբողջ աշխարհում էս արդեն շատ տարածված տարբերակա, չեմ կարծում' ինչ-որ բան լինի: Համոզվելու համար պետք ա փորձեք….

Դե ինչ, այսպիսի հայտարարությունները List.am-ում քիչ չեն: Մի տարբերակում առաջարկում են դեղահաբեր, մյուսում թաղանթ, իսկ գինը հիմնականում տատանվում է 15-30 հազարի սահմաններում: Իսկ բժշկի հավաստմամբ' սրանք պարզապես խաբեություններ են:

Ի տարբերություն այս միջոցների, վիրահատության համար բժիկները կրում են պատասխանատվություն: Սակայն թող չշտապեն ուրախանալ նրանք, ովքեր կարծում են, թե նման վիրահատությունը փրկություն է յուրաքանչյուր պարագայում: «Ոչ բոլոր դեպքերում է հնարավոր կատարել այսպիսի վրահատություն: Եթե կինը բավականին մեծ սեռական փորձ ունի, եղել են շատ զուգընկերներ, նման վիրահատությունը գրեթե անհնար է դառնում»,-ասում է Տաթև Ղորուխչյանը:

Իսկ մեր հարցին, թե արդյոք չկան ուրիշ հակացուցումներ, որոնց առկայության դեպքում այսպիսի վիրահատությունն արգելվում է, բժիշկը պատասխանեց, որ վիրահատության համար հակացուցում է հանդիսանում բորբոքային և ինֆեկցիոն հիվանդությունների առկայությունը:

Դե իսկ ինչպիսին են բարոյական հակացուցումները, դժվար է ասել…

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
Լուսանկարը. opramini.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Lilu

31.01.2016

Barev dzez xmdrum em kaseq kusataxant@ kareluc heto vor amen inch lava ancnum heto gnum en bjshki ardyoq bjishk@ 4 amis heto kara tesni karaca exel te voch.xndrum em patasxaneq ete karoxa tesni apa inch karelia anel,

Մեդ-Պրակտիկ

01.01.2016

Հարգելի Asdgh, բարև Ձեզ: Եթե հարված չի եղել, ուղակի սեղմվելուց կուսաթաղանթի վնասումը քիչ հավանական է:

asdgh

27.12.2015

hargeli bjishk es kuys em mi qani or araj barzr atoric ijneluc sexmveci atorin hnaravir e kusataxantys patrvax lini naxapes shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

21.11.2015

Հարգելի Ani, բարև Ձեզ: Եթե կուսաթաղանթի լրիվ պատռում որպես այդպիսին չի եղել, կարծում եմ անհանգսանալու կարիք չկա:

Ani

04.11.2015

Bjishk Jan es indz hangstacnelov vnaselem kusataxants ,stugveluc heto bjishkn asac vor da vtang chi handisanum !shat poqr spi ka!ayd spin hnaravor e azdi I'm arajin haraberutyan jamanak?ev chereva vor kuys em ?

Մեդ-Պրակտիկ

02.11.2015

Հարգելի Anahit, մի փոքր դժվար է պատկերացնել ինչպես է վնասվել արգանդը: Եթե արյուն կամ ցավ եք ունեցել, հնարավոր է, որ կուսաթաղանթը ևս վնասված լինի:

Մեդ-Պրակտիկ

01.11.2015

Հարգելի Knarik, բարև Ձեզ: Իհարկե ավելի նախընտրելի են ավանդական սեռական հարաբերությունները և բարոյական, և սեռական առողջության առումով, քանի որ անալ հարաբերության ժամանակ սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներով վարակվելու հավանականությունն ավելի մեծ է:

Մեդ-Պրակտիկ

01.11.2015

Հարգելի Ani, բարև Ձեզ: Ի տարբերություն աղջիկների տղաների կուսությունը կապված չէ այսպես կոչված կուսաթաղանթի  հետ: Տղան համարվում է կույս մինչև առաջին սեռական հարաբերությունը:

Anahit

22.10.2015

barev zez mi harsov e zez dimum ete chaxov mij amusnuttyun arqad vnasum es hnaravora kusataxat vnasvi

knarik

23.09.2015

Bjishk Jan hetuyqic serakan haraberutyun@ jishte the voch ?mardu kyanqum

Ani

16.09.2015

Bjishk Jan inchpes e linum txayi kusutyun@?

Մեդ-Պրակտիկ

30.07.2015

Հարգելի Elina, բարև Ձեզ: Միանշանակ ասել վնասվել է կուսաթաղանթը, թե ոչ դժվար է: Հնարավոր է, որ արյունը կուսաթաղանթից է, հնարավոր է նաև, որ արտաքին սեռական օրգաններից: Պարզելու համար հարկավոր է դիմել գինեկոլոգի: 

Elina

09.07.2015

bjishk jan xndrumem patasxaneq,@nkeruhis shat vat vijakum e na porcele iren hangstacnel kremi tupi oqnutuamb sakayn nkatel e shat chnchin aryun ev cav chi zgacel ,,,,mtacum e zrkvel e kusutyunic ,bayc hnaravor e ardyoq kusataxantic durs vnasac lini?te zrkvele?xorurd xndrumem ,,kanxav shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

31.01.2015

Հարգելի Tito,շատ քիչ է հավանական,սակայն շատ խորը քնի դեպքում հնարավոր է ,հատկապես եթե հեշտանքի չի հասնում:

tito

21.01.2015

Hnaravora xmi mard ev qni u chzga,vor sexov en zbaxvum ir het ?

Մեդ-Պրակտիկ

12.01.2015

Հարգելի  Nata, բժիշկը մանկաբարձական աթոռի վրա զննելիս հեշտությամբ կարող է պարզել կուսաթաղանթն ամբողջական է, թե` ոչ: Հնարավոր է կուսաթաղանթի պատռում առանց ցավային զգացողության, սակայն արյունային արտադրություն պարտադիր է, ուղղակի կարող է լինել շատ քիչ կամ՝ աննշան:

Nata

11.12.2014

knereq isk bjishk@ inchpes petq e parzi kuys em te voch,isk karox e patahel vor kusataxati patrum aranc aryuni u cavi?

Մեդ-Պրակտիկ

28.08.2014

Հարգելի Nata, պատճառները կարող են տարբեր լինել: Նախ կուսաթաղանթի անատոմիական տեղադրությունը, ապա Ձեր զուգընկերոջ արտաքին սեռական օրգանի  չափը: Նման դեպքեր լինում են, անգամ մինչ ծննդաերությունը, և կուսաթաղանթը պատռում է ծնունդն ընդունող բժիշկը:  Այցելեք գինեկոլոգի՝ պարզելու Ձեր մտահոգությունը:

Nata

25.08.2014

Barev Dzez...ete kareli e mek harc.es nshanadrvac em micnh amusnutyun@ haraberutyun em unecel zug@nkerojs het..bayc voch cav voch aryun...shat em mtahogvum uzum em patjar@ imanal,jishta @nkers havatum e inc bayc inc shat e huzum [email protected] imanal patjar@ vorna?ev anpayman petq e bjishki dimel?naxoroq shat shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

24.08.2014

Հարգելի Anastasia, չի բացառվում, որ Ձեր մոտ կուսաթաղանթը անատոմիորեն հեռադիր տեղադրություն ունի, կամ Ձեր ամուսնու արտաքին սեռական օրգանի չափերն են փոքր, որի հետևանքով Ձեր մոտ դեֆլորացիա չի եղել: Չի բացառվում նաև, որ կուսաթաղանթն է իր անատոմիական կառուցվածքով ավելի պինդ և էլաստիկ: Այն հնարավոր կլինի վիրաբուժական ճանապարհով ենթարկել դեֆլորացիայի:

Anastasia

15.08.2014

Barev Dzez..knereq inc huzum e mek harc.es amusnacel em arajin gisher@ serakan haraberutyan jamanak voch mi aryun chi exel,kuzenayi imanal [email protected] kuys ei minch amusnutyun@,ardyoq kusataxants chi patrvel te...?xndrum em ognel,kanxav shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

25.07.2014

Հարգելի СОНЯ, բարև Ձեզ, իհարկե, ցավում ենք անհաջող ամուսնության առիթով: Նման որոշումները խիստ անձնական են: Մենք կողմնակից ենք ազնիվ հարաբերությունների:

СОНЯ

23.07.2014

2 АМСВА АНАЧОХ АМУСНУТУНИЦ ЕТО ЕС КРКИН КЦАНКАНАИ ВЕРАКАНГНЕЛ ИМ КУСУТУН ЕРКАР ТАРВА НПАТАКОВ АРТЁК КРЕЛИ Э

Մեդ-Պրակտիկ

22.12.2013

Հարգելի Lily, բարև Ձեզ, կուսաթաղանթի վնասման համար անհրաժեշտ պայման է մեխանիկական վնասվածքը, հեշտոց ներհրվող մեխանիկական ճնշումը: Եթե նման խնդիրներ չկան, ապա հենց այպես այն վնասվել չի կարող: Եթե կուաթաղանթն ունի համեմատաբար մակերեսային տեղակայում, փորձ ունենալու պարագայում կարելի է տեսնել, որ այն ամբողջական չէ, հակառակ դեպքում դա կարող է տեսնել մասնագետը:

Lily

16.12.2013

Բարև Ջեզ: Ինձ հետաքրքրում է ինչպես կարելի է իմանալ կուսաթաղանթը վնասված է թե ոչ: Ինչ նշաններ կան`:

okkkko

16.08.2013

AMOT A EN BJISHKIN VOR PORNIKIN DARCNI AXCHIK.ET AXCHIKE AXCHIK CHI UREMN CHI KARA @NTANIQ UNENA ..EKEXECIN ASUM A ASTCO XOSQ@ MIAYN AMUSNUTYAN MEJ.

Մեդ-Պրակտիկ

17.04.2013

Հարգելի Աննա, բարև Ձեզ, պետք է վշտացնենք Ձեզ, որ հնարավոր է այնպես պրոֆեսիոնալ շրջանցել կուսությունը, որ ամենափորձառու տղամարդն անգամ չտարբերի արհեստականը բնականից։ Մնում է մի կարևոր փաստ, փորձել ու կարողանալ ճանաչել միմյանց և հավատալ... հավատալ իսկական սիրո գոյությանը...

Anna

12.04.2013

Բարև Ձեզ ինձ հետաքրքրում է թե ինչպես տղան կարող է տարբերել կեղծ կուսությունը իսկականից· չէ որ այսօր շատ տղաներ գիտեն կուսության վերականգնման մասին և կարող են չվստահել իրենց զուգընկերուհուն որն իրոք կույս է: Կան ինչ որ տարբերակող հատկանիշներ· որոնցով կույս աղջիկը կարող է պաշտպանվել չէ որ նման խաբկանքները բացասական են անրադառնում իրականում կույս աղջիկների վրա և կասկածի տակ դնում նրանց առժանապատվությունը:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ