Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Ինտիմ

Սեռական աններդաշնակություն

Սեռական աններդաշնակություն

Ամուսինների սեռական առողջության փսիխոթերապևտիկ կարգավորումը ունի իր յուրահատկությունները։ Առաջին հերթին այն պետք է անցկացվի համակցված և ուղղված լինի նևրոտիկ վիճակի վերականգնմանը։ Երկրորդ՝ բուժման և կարգավորման գործընթացում անպայման պետք է ընդգրկվի ամուսինը և հաշվի առնվեն զույգի միջանձնային հարաբերությունները։

 

Երրորդ՝ հատուկ նշանակություն ունի ամուսիններից յուրաքանչյուրի անձի խանգարման պատճառների ու պայմանների բացահայտումը։

 

Ամուսինների սոցիալ-հոգեբանական աններդաշնակությունների ժամանակ հոգեթերապիան պետք է ուղղված լինի ամուսինների՝ միմյանց նկատմամբ ունեցած բացասական էմոցիաների վերացմանր։ Ամբողջ հոգեթերապևտիկ կուրսը անցկացվում է չորս փուլով՝

 

1. Տեղեկատվական-բացատրողական փուլ։ Նպատակն է բարձրացնել ամուսինների միջանձնային հարաբերությունների մշակութային մակարդակը։

 

2. Ընտանեկան դրվածքի վերակառուցում։ Սրա խնդիրը նոր դրվածքի ձևավորումն է, որը պետք է բերի փոխադարձ հարմարվողականության:

 

3. Հարաբերությունների բարեփոխում։ Խնդիրը ամուսինների՝ միմյանց նկատմամբ առավելագույն հարմարվողական վարքի ձևավորումն է։

 

4. Պահպանողական հոգեթերապևտիկ կարգավորում։ Այս փուլի նպատակն է ստացված ցանկալի արդյունքների ամրապնդումը։ Ամուսնական զույգի սեռավարքային անհարմարվողականաթյան ժամանակ անհրաժեշտ է անցկացնել անհատական բացատրողական զրույցներ՝ սեռական ֆունկցիայի, նրա փուլերի մասին։

 

Այս դեպքում հոգեթերապևտիկ կարգավորումը անց է կացվում հինգ փուլով։

 

1. Տեղեկատվական-բացատրողական փուլ։ Այս փուլում անցկացվող զրույցները նպատակ ունեն սեռական վարքի մասին ամուսինների մոտ ձևավորել առողջ պատկերացումներ։

 

2. Անհատական հրահանգի փուլ, որի նպատակն է բարձրացնել ամուսինների հարմարվողականությունը։

 

3. Ամուսնական զույգի սեռական վարքի փնտրողական թրենինգ։ Խնդիրը՝ սեռական հարաբերության նախնական շրջանում, բուն ընթացքում և վերջնամասում ամենանպասաավոր տարբերակի ընտրությունն է։

 

4. Սեռական ռեակցիաներն ամրապնդող թրենինգ։ Նպատակն է ամրապնդել բարենպաստ հոգեբանական ազդեցությունները։

 

5. Կարգավորող հոգեթերապիայի պահպանողական փուլ։ Խնդիրն է ստեղծված մոդելի ամրապնդումը։ Այն իրականացվում է ամուսիններից յուրաքանչյուրի հետ անհատական, իսկ հետո՝ համատեղ զրույցների միջոցով։

Սկզբնաղբյուր. http://www.armfashion.ru
Լուսանկարը. vseznaiki.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ