Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բոլոր հոդվածները

Սկիզբ Վերջ
ՀՀ օրենքը "Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին"

Այս օրենքը սահմանում է մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու իրավական հիմքերը, դոնորի, ռեցիպիենտի և բժշկական հաստատությունների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կարգավորում է փոխպատվաստման հետ կապված հարաբերությունները: Այն ընդունվել է 2002 թվականի ապրիլի 16-ին:
Սույն օրենքի դրույթները չեն տարածվում մարդու վերարտադրողականության գործընթացի հետ առնչվող օրգանների, դրանց մասերի ու հյուսվածքների (ձվաբջիջ, ձվարաններ, ամորձիներ, սերմնահեղուկ, էմբրիոններ), արյան և դրա բաղադրամասերի վրա...

ՀՀ օրենքը "ՄԻԱՎ-ից առաջացած հիվանդության կանխարգելման մասին"

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած կանխարգելման մասին» ՀՀ օրենքը սահմանում է մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման, ախտորոշման եւ հսկողության իրականացման կարգը, ինչպես նաեւ մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման կազմակերպական, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հիմունքները...

ՀՀ օրենքը "Դեղերի մասին"

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառությունը, որն ընդգրկում է դրանց արտադրությունը, պատրաստումը, կշռաչափումը, փաթեթավորումը, գրանցումը, որակի հսկողությունը եւ այլ գործողություններ` դեղերի ստացման կամ ոչնչացման նպատակով: Կարգավորում է նաեւ դեղերի ձեռքբերումը, պահպանումը, պահեստավորումը, բաշխումը, բացթողնումը, վաճառքը, արտահանումը, ներմուծումը, դրանց մասին տեղեկատվությունը, գովազդը, սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորություններն այդ ոլորտներում...

ՀՀ օրենքը "Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին"

Սույն օրենքը կարգավորում է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև քաղաքացիների առողջության, պետության և հասարակության անվտանգության ապահովման նպատակով սահմանում է դրանց ապօրինի շրջանառությունը կանխարգելելու պետական քաղաքականության իրավական հիմքերը և թմրամոլության դեմ պայքարի հիմնական միջոցները...

Փոփոխությունների նախագիծ "Հոգեբուժական օգնության մասին" օրենքում

Այսուհետև կամավոր կերպով հոգեբուժարան դիմող հիվանդին հոգեբուժարանի տնօրինությունն իրավունք չունի պահել 72 ժամից ավելի և պարտավոր է նրան ազատ արձակել: Այս փոփոխությունն է նախատեսում այսօր ԱԺ-ում քննարկվող «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը: Ըստ այդմ, եթե պարզվում է, որ հիվանդը հասարակական վտանգ է ներկայացնում, հոգեբուժարանի տնօրինությունը, 72-ժամվա ընթացքում պետք է դիմի դատարան և միայն դատարանի որոշմամբ իրավունք ունի քաղաքացուն հիվանդանոցային ոչ հոժարակամ (հարկադիր) բուժման ուղարկել...

ՀՀ օրենքը "Հոգեբուժական ծառայության մասին"

Սույն օրենքը կարգավորում է մարդու հիմնարար անձնական բարիք համարվող հոգեկան առողջության, հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, կանոնակարգում է հոգեկան առողջության ոլորտում միջազգային իրավունքի նորմերով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայով և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների ու ազատությունների իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծման գործընթացները...

ՀՀ օրենքը "Զանգվածային լրատվության մասին"

Սույն օրենքը կարգավորում է զանգվածային լրատվության իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանում է լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները, լրագրողի հավատարմագրման, տարածված տեղեկատվության հերքման եւ պատասխանի իրավունքի իրացման հիմնադրույթներն ու այն հիմքերը, որոնց առկայության դեպքում լրատվական գործունեություն իրականացնողները պատասխանատվության ենթակա չեն...

ՀՀ օրենքը "Մարդու իրավունքների պաշտպանի մասին"

Սույն օրենքը սահմանում է Մարդու իրավունքների պաշտպանին պաշտոնում ընտրելու և պաշտոնից ազատելու կարգը, լիազորությունները, գործունեության պայմանները և երաշխիքները...

ՀՀ օրենքը

«Գովազդի մասին» ՀՀ օրենքը սահմանում է հանրապետության տարածքում գովազդի ստեղծման եւ տարածման իրավական հիմքերը...

ՀՀ օրենքը "Տեղեկատվության ազատության մասին"

Սույն օրենքը ընդունվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2003 թվականի սեպտեմբերի 23-ին եւ կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ