Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար». facebook.com/tachararoghjutyan/

Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար».  facebook.com/tachararoghjutyan/

Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն, ինչ հաստատորեն արդեն տեղ է գտնում մեր ներսում, մնում է և քայքայում ներսից մեր հոգին, առողջությունը: Արդեն չի էլ հիշվում այն առաջացրած պատճառը, սակայն միևնույն է` դրա հետևանքը մենք քարշ ենք տալիս մեզ հետ ողջ կյանք:

Այնպես որ, ի հեճուկս կյանքի մեզ մատուցած բարդությունների ու կորուստների, պետք է աշխատել պահել ներքին խաղաղությունն ու թեկուզ արհեստականորեն` որպես խաղ, ինչպես պատահի` բարձրացնել տրամադրությունը: Ամեն բան ընկալել որպես քամի, որը պարզապես անցնում է քո միջով, այնտեղ չմնալով և չճահճանալով:

Եվ ի վերջո ուրախությունն ու երջանկությունը բոլորովին էլ որոշակի պայմանների կցորդներ չեն, դրանք կարելի է ոչ միայն արտաքին աշխարհից ստանալ, այլ արարել հենց անձի ներսում, սեփական հոգու մեջ:

Միջնադարյան հայ բժշկության հիմնադիր Մխիթար հերացին նույնպես կարևոր է համարել հիվանդի հոգեկան վիճակն ու ապրումները և լավ տրամադրությունը համարել բուժման առաջնային պայմաններից մեկը. ՙ Զբաղեցրու հիվանդին խաղերով, կատակելով և ամեն միջոցով ուրախացրու նրան, թող որքան կարելի է հիվանդը շատ լսի գուսանական երգեր, լարերի հնչյուններ և հաճելի մեղեդիներ՚:

Սկզբնաղբյուր. https://www.facebook.com/tachararoghjutyan/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ