Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am

Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am

Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները:

Հետազոտողները կամավորներին խնդրել են անկետաներ լրացնել գրասենյակներում բացարձակ մաքուր աշխատասեղանների կամ թղթերով ու գրենական պիտույքներով լի սեղանների վրա: Գնալուց առաջ մասնակիցներին առաջարկել են նվիրատվություն անել բարեգործության համար և ընտրել մեկ կտոր շոկոլոդի ու խնձորի միջև:

Հետազոտությունը ցույց է տվել՝ կարգուկանոնով գրասենյակում անկետա լրացրած կամավորներն ավելի հաճախ են շատ փող նվիրաբերել և խնձորն են ընտրել: Իսկ նրանք, ովքեր խառնաշփոթի մեջ են աշխատել, ավելի քիչ են այդպիսի ընտրություն կատարել:

Սակայն երբ մասակիցներին խնդրել են նոր կիրառում մտածել պինգ-պոնգի գնդակների համար, խառնաշփոթի մեջ անկետան լրացրած կամավորներն ավելի շատ հետաքրքիր և կրեատիվ գաղափարներ են առաջարկել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. NewsMir.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ