Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին.

1. Նրանք վերլուծում են զգացմունքները՝ և՛ իրենցը, և՛ ուրիշներինը

Խելացի մարդիկ հրաշալի կերպով կարողանում են տեղեկություններ հավաքել և եզրահանգումներ անել։ Եվ այդ ունակությունը նրանց հետ չար կատակ է խաղում՝ նրանք ուրիշների համեմատ շատ ավելի հեշտ են «փախչում» հարաբերություններից, առաջին իսկ խնդրի հայտնվելուն պես։ Թյուրըմբռնո՞ւմ, վեճե՞ր՝ նշանակում է մենք միմյանց չենք հասկանում։


2. Նրանց երկար ժամանակ է հարկավոր անկեղծանալու համար

Ուղեղը երբեք չի դադարում աշխատել, մակերես հանելով ամեն տեսակի մանրուքներ և պատճառներ, ինչո՞ւ ամեն ինչ կարող է գնալ ոչ այնպես։ Որպես արդյունք, խելացի մարդիկ դժվար են անկեղծանում ուրիշների ներկայությամբ։ Չէ՞ որ նրանք հրաշալի հասկանում են, որ յուրաքանչյուր հարաբերություն կապված է ռիսկերի հետ։ Հենց այդ պատճառով նրանք հաճախ սառը և իրեն հեռու պահող մարդու տպավորություն են թողնում, չնայած իրականում դա այդպես չէ։


3. Նրանք հիմնվում են նախորդ փորձի վրա

Եվս մեկ թակարդ, որի մեջ են հայտնվում խելացի մարդիկ։ Այն, ինչը խարխլել է նրանց նախորդ հարաբերությունները՝ պարտադիր չէ, որ խարխլի նաև ներկայիս հարաբերությունները։ Սակայն նրանք դա դժվար են գիտակցում։ Նրանք հրաշալի հիշում են, թե որքան ցավոտ էր բաժանումը նախորդ անգամ, և նախորդ փորձը փոխանցում են այն մարդկանց վրա, ում հետ մտերիմ են ներկայում։


4. Միայնությունը նրանց գիտակցված ընտրությունն է

Այո, դա այդպես է։ Խելացի մարդիկ իրենց հաշիվ են տալիս այն բանում, որ ավելի հարմարավետ է լինել միայնակ, քան «ոչ իրենց» մարդու հետ։ Դա նրանց գիտակցված և մտածված որոշումն է։ Շատ դեպքերում այդպիսի մարդիկ միայնակ են ոչ թե հանգամանքների բերումով, այլ որովհետև իրենք են այդպես ուզում և հրաշալի են զգում իրենք իրենց հետ։

Սկզբնաղբյուր. mediamag.am
Լուսանկարը. GoGetNews.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ