Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am

Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am

Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական. աճը, քան ամուսնացած նրանց տարեկիցների մոտ: Այս մասին տեղեկացնում է EurekAlert-ը:

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնական Բելա դե Պաուլոն ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ միայնակները ինքնաճանաչման սուր զգացողություն ունեն և հակված են «անընդհատ աճի և զարգացման»: Բացի այդ՝ նրանք ավելի են գնահատում իրենց աշխատանքը:

Մեկ այլ ուսումնասիրության համաձայն՝ չամուսնացած մարդիկ ավելի են կապված ծնողների, քույրերի, եղբայրների, գործընկերների և բարեկամների հետ: Նշվում է նաև, որ բացասական ապրումներից միայնակներին փրկում է ինքնաբավությունը. որքան ինքնուրույն է մարդը, այնքան հակված չէ իրեն միայնակ զգալու: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընտանեկան զույգերի մոտ նկատվում է հակառակ միտումը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. centralnevijesti.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ