Ես
Արդյո՞ք ստեղծագործական մտածողությունը բնածին հատկանիշ է
Ժամանակակից հասարակությունում «ստեղծագործ» բառը սովորաբար օգտագործում են մարդկանց «ընտրախավային» խմբի նկարագրելիս, օրինակ` երաժիշտների, արվեստի մարդկանց: Նրանց, սովորաբար, գովում են բնածին տաղանդի եւ առանձնահատուկ մտածելակերպի համար: Բայց արդյո՞ք ստեղծագործ լինելը բնածին հատկանիշ է, թե՞ կարելի է զարգացնել այն:
Համարվում է, որ ժամանակի 30 տոկոսի ընթացքում մարդու ուղեղն ուղղակի «թափառում է»: Դա կարող է մեզ շեղել մեր առջեւ դրված խնդիրներից, սակայն դա կարող է նաեւ օգնել խնդրի արտասովոր լուծում գտնել առանց որեւէ լուրջ ջանքի: Մեր մտքերի «թափառումը» օգնում է նաեւ այլ կերպ նայել խնդիրներին եւ առաջադրանքներին, կապեր հայտնաբերել առաջին հայացքից բոլորովին չկապված բաների միջեւ եւ խնդիրների ստեղծագործական լուծումներ գտնել:
Այսպես, եթե ցանկացած մարդու մտքերը թափառում են, ինչո՞ւ են ոմանք ուրիշներից ավելի ստեղծագործ:
PLoS One ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ ստեղծագործական մտածողության զարգացման մեջ մեծ դեր է խաղում գենետիկան: Այն ընտանիքներում, որոնց անդամները երաժշտական կարողություններ ունեն եւ որոնք բարձր միավորներ են ստանում ստեղծագործականության թեստերի ժամանակ, հաճախ հայտնաբերվում է գլյուկոզայի մուտարոտազ գենի ավելորդ պատճեն: Այս գենը դեր է խաղում սերոտոնինի արտադրության գործում` նյարդափոխանցիչի, որն ամրապնդում է նեյրոնային կապերը: Այս գենի ավելորդ պատճենը թույլ է տալիս ավելի շատ սերոտոնին արտադրել եւ բարելավում է ուղեղի` այն օգտագործելու կարողությունը:
Գիտնականների խոսքով, ստեղծագործականությունը մեծ մասամբ կախված է նաեւ անհատականությունից: Բաց մարդիկ, ովքեր ռիսկերից չեն վախենում, հաճախ ավելի ստեղծագործաբար են մտածում: Ստեղծագործական մտածողության զարգացման գործում մեծ դեր է խաղում նաեւ մշակույթը եւ շրջապատը, որոնցում մեծացել է մարդը:
Ստեղծագործական մտածողությունը կարելի է նաեւ զարգացնել, պնդում են մասնագետները: Այն դասարաններում, որտեղ խրախուսում են ստեղծագործական մտածողությունը եւ որտեղ հաճախ են բաց քննարկումներ տեղի ունենում, աշակերտները, սովորաբար, ավելի ստեղծագործական են, քան նրանք, ում նեղ շրջանակում են պահում:
21.04.2016 Կարդացեք նաև
17.05.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ