Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Թե ինչ է ասում մարդու ֆեյսբուքյան ստատուսը նրա մասին. հետազոտություն. tert.am

Թե ինչ է ասում մարդու ֆեյսբուքյան ստատուսը նրա մասին. հետազոտություն. tert.am

The Independent-ը անդրադարձել է Personality and Individual Differences հանդեսում հրապարակված հետազոտությանը, որը ցույց  է տալիս, թե ինչ է ասում մարդու ստատուս-գրառումը Facebook-ում նրա անհատականության մասին:

Ըստ այդմ` ամեն տեսակ գրառումները, հրապարակումները հայտնի սոցցանցում շատ բան չեն ասում մարդու ներքինի մասին, այն դեպքում, երբ ստատուսի թարմացումները շատ ավելին են ասում մարդու հատկանիշների ու մոտիվների մասին:

Հետազոտության շրջանակներում օգտագործվել են 555 անձանց ստատուս-գրառումներ: Մասնագետները գնահատել են դրանք` անկեղծության, ազնվության, էքստրավերտության առկայության, համաձայնողականության, նևրոտիկության, ինքնագնահատականի ու նարցիսիզմի կտրվածքներով` օգտատիրոջ offline-անհատականության համեմատությամբ:

Ավելի կոնկրետ` պարզվել է, որ էքստրովերտ տիպի մարդիկ ավելի հաճախ են հրապարակումներ անում Facebook-ում և սովորաբար նրանց հրապարակումները իրենց սոցիալական կյանքի ու ամենօրյա գործերի մասին են:

Շատ անկեղծ մարդիկ, ոոքեր պատրաստ են փորձարարության, ավելի հաճախ հրապարակումներ են անում քաղաքական թեմաներով, նորություններ տարածում:

Ազնիվ համարվող մարդիկ առավել հաճախ թարմացումներ են անում իրենց երեխաների մասին, իսկ ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ` ավելի նշանակալի անձանց:

Նարցիսիզմի հակված մարդիկ Facebook-ն օգտագործում են իրենց սննդակարգի կամ մարզասրահներում գրանցած հաջողությունների մասին հրապարակումների համար: Այս ամենը, իհարկե, ուշադրություն գրավելու նպատակով:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. rrnews.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ