Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Չորս արտահայտություն, որոնք խանգարում են հարստանալ. 1in.am

Չորս արտահայտություն, որոնք խանգարում են հարստանալ. 1in.am

«Ինչպես են մտածում հարուստ մարդիկ» գրքի հեղինակ Սթիվ Սիբոլդը վստահ է, որ իրեն հաջողվել է առանձնացնել այն 4 արտահայտությունները, որոնք կանգնած են մարդու բարգավաճման ճանապարհին: vestifinance.ru-ն ներկայացնում է այն 4 արտահայտությունները, որոնք խանգարում են հարստանալ:

 

1. Ես միջոցներ չունեմ գաղափարս առաջ տանելու համար

Շատերն իրենց գաղափարները հրաշալի են համարում, բայց պնդում են, որ գումար չունեն դրանց իրագործման համար: Այդ միտքը հանդիպում է ո՛չ միայն այն մարդկանց շրջանում, ովքեր իրենց մտքերի իրագործման համար ընդհանրապես ոչ մի քայլ չեն ձեռնարկում, այլև կայացած ձեռնարկատերերի:

 

2. Ես հարստության արժանի չեմ

Կարծիք կա, որ ամեն մարդ չէ, որ արժանի է հարուստ լինելու, և նրանք, ում հաջողվել է հարստանալ, կամ հաջողակ են, կամ ժառանգություն են ստացել, կամ իսկապես հանճարեղ են: Ապագա հարուստներն իրենց հարցնում են՝ «Իսկ ինչո՞ւ ոչ ես»: Նրանք հավատում են, որ յուրաքանչյուրն արժանի է միլիոնների ու միլիարդների:

 

3. Ես վախենում եմ ամեն ինչ կորցնել

Ինչ-որ քանակի գումար աշխատելով՝ մարդիկ վախենում են ամեն ինչ կորցնել: Ցանկացած ներդրում արվում է՝ աչքի առաջ ունենալով ռիսկը:

 

4. Ես ատում եմ իմ աշխատանքը

Կարիերայի ամենավատ և ամենատարածված տարբերակն այն է, երբ մարդը չի սիրում իր աշխատանքը, բայց պահում է այն, որպեսզի ձեռնունայն չմնա:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. videla.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ