Ես
Ինչպես թողնել անհրաժեշտ տպավորություն գույնի միջոցով. harmonia.am
Գույնը համարվում է հոգեհուզական վիճակի, խառնվածքի, բնավորության արտահայտման հիմնական տարրերից մեկը: Այս կամ այն իրն ընտրելիս մենք կարող ենք ռացիոնալ ձևով ինքներս մեզ պատճառաբանել այդ ընտրությունը, օրինակ` մոխրագույնը բազմաֆունկցիոնալ է, սևը նիհարեցնում է, սպիտակը տոնական է:Սակայն, նշենք, որ ենթագիտակցական մակարդակում այս կամ այն գույնի ընտրությունը շատ ավելի խորը դրդապատճառների մասին է վկայում, որոնք ահասարակ էսթետիկական ընկալման հետ կապ չունեն: Գույնի միջոցով կարելի է տեղեկատվություն ստանալ անձի մասին, ինչպես նաև կարելի է ստեղծել ցանկալի տպավորություն:
Դե ի՞նչ կարող է պատմել մեզ գույնը…
Սպիտակ կրում են ինքնավստահ ու չզիջող մարդիկ, նրանց հատուկ է ավելի երիտասարդ լինելու ձգտումը:Նրանք կոկիկ են, կատարյալ ճաշակ ունեն:Նրանց հատուկ է նաև չափազանց մեծ քննադատությունը:Մոխրագույն.էլեգանտություն, կայունություն, խստություն, պրոֆեսիոնալություն, արժանապատվություն, բարձր ինտելեկտի, ինչպես նաև զգացմունքների ճնշման գույն:
Մոխրագույնն ընտրողները չեզոք են կյանքում, ձգտում են պաշտպանված լինել աղմկոտ աշխարհից ու չեն սիրում ուշադրություն գրավել:Նրանք աշխատասեր են, պահպանողական և վստահելի:
Սև. խստության, ավտորիտարության և իշխանության գույն է: Երբեմն վերջինս մռայլ աշխարհընկալման նշան է, իրականությունից ու անինքնավստահությունից փախչելու փորձ:Հագուստի սև գույնն այն կրողին հաղորդում է պաշտպանվածության զգացում:
Կանաչ. թարմության, բնականության, ներդաշնակության ու հանգստության գույն է: Այն ընտրում են կայուն ու հավասարակշռված, սոցիալական ուղղվածություն ունեցող, բարոյական, սկզբունքային մարդիկ:Նրանք առանձնանում են ինտելեկտի բարձր մակարդակով: Այս գույնը հատուկ չէ մարդկանց, ովքեր չեն սիրում վարվել այնպես, ինչպես բոլորը:Կապույտ. այս գույնը խորհրդանշում է կայունություն, հանգստություն, վստահություն և լրջություն
Կապույտ գույնը նախընտրող մարդիկ վստահության արժանի մարդիկ են: Նրանք կարող են արտաքնապես սառը թվալ, սակայն ներքուստ շատ խոցելի են: Նրանք նրբորեն զգում են շրջապատողների կարիքները, հավատարիմ են մարդկային հարաբարություններում, ձգտում են ներդաշնակության և հանգստության, ինչպես նաև նրանք շատ պահպանողական են, զուսպ,պատասխանատու, պահանջկոտ և հուսալի:
Կարմիրը համարվում է լավատեսության ու վճռականության գույն: Զարմանալի չէ, որ այն նախընտրում են համարձակ մարդիկ: Նրանք ակտիվ են, իմպուլսիվ, երբեմն` նույնիսկ ագրեսիվ: Նրանք հիմնականում առաջնորդներ ու նորարարներ են:Կարմիր գույնը չընդունողները հաճախ են սթրես ապրում, հոգնածություն ունենում կամ ճնշվում խնդիրներից: Նրանց հատուկ է արկածների մեջ ընկնելու վախը:Հաճախ են հանգստի կարիք զգում:
Վարդագույն. մաքրության ու նրբության գույն է: Այն զուգորդվում է անմեղության, զգացմունքայնության և երիտասարդության հետ:Այս գույնը նախընտրող մարդիկ ռոմանտիկ են, անկայուն, տաղանդավոր, նրանք տանել չեն կարողանում կոպտությունը:
Մանուշակագույն. ստեղծագործ, էքսցենտրիկ գույն: Այս գույնը նախընտրող մարդիկ առեղծվածային են, նրանք մշտապես լի են ստեղծագործական և ոգեղեն գաղափարներով:Նրանք գրավիչ են, սրամիտ, ինքնահավան, հաճախ են ունենում տրամադրության փոփոխություններ:Դեղին. այս գույնը խորհրդանշում է շռայլություն, իմաստություն, կամքի ուժ, երախտապարտություն:Այս գույնը նախընտրում են լավատես, ակտիվ, կեսուրախ, եռանդուն, ընկերասեր, անկեղծ, զարգացած ստեղծագործական ձիրք ունեցող մարդիկ: Նրանք բնույթով իդեալիստ են, նրանց բնորոշ է կատարելության ձգտումն ու զարգացած ինտուիցիան:
Դեղին գույնի սիրահարները հավատարիմ ընկերներ են, ովքեր ձգտում են իրենց շուրջն ուրախություն տարածել: Ի հակադրություն նրանց` դեղին գույն չսիրողները թերահավատ մարդիկ են, ովքեր վախենում են հիասթափությունից և սովոր են երաշխավորված արդյունք ստանալ իրենց գործունեությունից:
Գազարագույն. այս գույնը սիրում են հատկապես երիտասարդները կամ էլ նրանք, ովքեր հոգեպես երիտասարդ են: Նրանք հակված են արկածախնդրության ու խանդավառության: Նրանք համառ են, սակայն դրա հետ մեկտեղ` անկայուն:
Շագանակագույն. այս գույնը խորհրդանշում է կայունություն ու վստահություն: Շագանակագույնը նախընտրող մարդիկ վստահելի են, նրանց մոտ լավ է զարգացած պարտքի և պատասխանատվության զգացումը, ինչպես նաև նրանք հավատարիմ են իրենց ընտանիքին և ընկերներին ու տանել չեն կարողանում մենակությունը:
22.04.2015 Կարդացեք նաև
17.05.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ