Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ հավատում ճակատագրին. 1in.am

Գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ հավատում ճակատագրին. 1in.am

Մարդը հակված է իր հաջողություններն ու անհաջողությունները արտաքին փաստերին վերագրել: Դա կոչվում է լոկուս վերահսկում: Այսպես՝ եթե մարդը զգում է, որ կարող է վերահսկել իրադարձությունները, որոնք տեղի են ունենում իր կյանքում, ապա նա ներքին վերահսկողության լոկուս ունի: Իսկ նա, ով կարծում է, որ իր կյանքը արտաքին ուժերն են կառավարում, ապա նա վերահսկման արտաքին լոկուս ունի, գրում է The Daily Mail-ը:

 

Ավելի վաղ գիտնականները պարզել են, որ կանայք ավելի հաճախ են ներքին վերահսկողության լոկուս ունենում, քան տղամարդիկ: Սուոնսի համալսարանի հոգեբանները ենթադրել են, որ դրա պատճառը հորմոններն են: Նախկին ուսումնասիրությունների համաձայն՝ ցուցամատի և մատնեմատի երկարությամբ կարելի է դատել մոր արգանդում պտղի վրա տեստոստերոնի ազդեցության մակարդակի մասին: Ինչքան փոքր է այդ մատների երկարությունների տարբերությունը, այնքան շատ տղամարդկային հորմոններ են ազդել պտղի վրա:

 

Մասնագետները չափել են այդ հարաբերակցությունը նոր ուսումնասիրության մասնակիցների մոտ: Թեստի օգնությամբ գիտնականները պարզել են, որ կանայք, ում մոտ այդ տարբերությունը փոքր է, հիմնականում վերահսկման ներքին լոկուս են ունեցել: Ընդ որում՝ վերահսկման ներքին լոկուսը կապված է ընկճախտի և սթրեսի հետ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. gogetnews.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ