Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Աչքերի շարժումները հնարավորություն են տալիս ազդել մարդու բարոյական ընտրության վրա. գիտնականներ. 1in.am

Աչքերի շարժումները հնարավորություն են տալիս ազդել մարդու բարոյական ընտրության վրա. գիտնականներ. 1in.am

Հոգեբանները պարզել են, որ մարդու բարոյական փնտրտուքներն ուղղակիորեն արտացոլվում են նրա աչքերի մեջ եւ դրանց շարժման միջոցով կարելի է պարզել, թե ինչ ընտրություն կանի մարդը: Այն կարող է մանիպուլյացիայի հիմք դառնալ, ասվում է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածում:  

 

Գիտնականները հետևել են կամավորների վարքագծին, որոնց հրավիրել են պարզագույն խաղ խաղալու՝ գնահատելու այս կամ այն արարքը, բարոյականությունը, որոնց մասին կամավորներին պատմել են ականջակալների և բարձրախոսի օգնությամբ: Յուրաքանչյուր նման սեանսի ժամանակ տեսախցիկներով հետևել են կամավորների գլուխների, ձեռքերի և մարմնի այլ մասերի շարժամնը:

 

Սեանսի որոշակի պահի մոնիտորների վրա հակասական արտահայտություններ են հայտնվել, իսկ տեսախցիկները հետևել են մասնակիցների աչքերի շարժումներին՝ պարզելու համար, թե որ մոնիտորի վրա կկանգնեն նրանց հայացքները:

 

Հենց այդ պահին էլ գիտնականները խնդրել են նրանց ընտրություն կատարել, որպեսզի պարզեն՝ արդյոք ընտրության վրա ազդում է այն, թե ինչի՞ վրա են այդ պահին նայում և ինչի՞ մասին են մտածում:

 

Փորձի արդյունքները ցույց են տվել, որ մեր բարոյական ընտրությունը մեծ մասամբ կախված է նրանից, թե ծանր ընտրությունից առաջ ինչի վրա ենք սևեռում մեր հայացքները: Այլ կերպ ասած՝ գիտնականներին հաջողվել է ազդել նրանց կարծիքների վրա՝ ստիպելով ընտրություն կատարել այն պահին, երբ նրանք անհրաժեշտ ուղղությամբ են նայել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. openli.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ