Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Մարդիկ, միմյանց ձեռք սեղմելով, քիմիական ազդանշաններ են փոխանակում. գիտնականներ. tert.am

Մարդիկ, միմյանց ձեռք սեղմելով, քիմիական ազդանշաններ են փոխանակում. գիտնականներ. tert.am

Ձեռքսեղմումները ո՛չ միայն բարյացակամության և երկխոսելու պատրաստակամության հոգեբանական ժեստ են, այլև մարդկանց միջև շփման կարևոր գործոն, քանի որ դրանց ժամանակ մեր օրգանիզմները քիմիական ազդանշաններ են փոխանակում:

 

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գիտնականները հայտարարել են eLife հանդեսում հրապարակված հոդվածում: «Մենք բոլորս լավ գիտենք, որ մեր մարմինները բույրերի ու ֆերոմոնների մի ամբողջ փունջ են արտազատում, որոնք ազդում են այլ մարդկանց կողմից մեզ ընկալելու և նրանց վարքագծի վրա, սակայն, ի տարբերություն մյուս կաթնասունների, մենք դրանք բացահայտորեն և ցուցադրաբար չենք գնահատում: Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ձեռքսեղմումները կարող են քիմիական ազդանշանների աննկատ որոնման և փոխանակման միջոց լինել»,-հայտարարել Է Նոամ Սոբելը՝ Ռեհովոտի (Իսրայել) Վեյցմանի գիտությունների ինստիտուտից:

 

Սոբելը և նրա գործընկերներն այս եզրակացության են եկել այն հետաքրքրական գիտափորձի ընթացքում, որին մասնակցել են գիտնականների հետ «հարցազրույցի» եկած շուրջ երեք հարյուր կամավորներ: Յուրաքանչյուր կամավորի հետ հանդիպելիս գիտնականները նրան ողջունում Էին ձեռքով կամ պարզապես ողջունում, ինչից հետո մի քանի րոպեով հեռանում Էին «իրենց գործերով»: Այդ ընթացքում սպասող կամավորների վարքագծին հետեւում էր թաքնված տեսախցիկների մի ամբողջ հավաքածու և հատուկ համակարգչային ալգորիթմը, որոնք հետեւում Էին Սոբելին հանդիպածների ձեռքերի շարժման բնույթին: Դրա հետ միաժամանակ գիտափորձի մասնակիցների շնչառությանը հետեւում Էր հատուկ սարքը, որը «զրույցի» սկսվելուց առաջ դրվել Էր նրանց քթի մեջ: Այս պարզ եղանակը բազմաթիվ հետաքրքրական ու բնավ ոչ ակնհայտ մանրամասներ բացահայտեց ձեռքսեղմումների բնույթի ու նաեւ այն մասին, թե ինչպես են իրենց պահում մարդու ձեռքերը: Նախ՝ Սոբելի խումբը պարզեց, որ մարդը գործնականում մշտապես հոտոտում է իր ձեռքերը. ինչպես ցույց են տալիս թաքնված տեսախցիկների գրանցումները, կամավորների ձեռքերը բերանի մոտ են գտնվում ամբողջ ժամանակի մոտավորապես 22 տոկոսի ընտացքում:

 

Երկրորդ՝ յուրաքանչյուր ձեռքսեղմումն ուղեկցվում էր այն բանով, որ մարդն անգիտակցորեն իր ձեռքը տանում Էր դեպի դեմքը և սկսում Էր ուժգնորեն օդ ներշնչել, ինչը վկայում Է այն մասին, որ ձեռքսեղմումները կարող են մեծ դեր խաղալ քիմիական ազդանշանների փոխանցման և ընթերցման մեջ: Այս վարկածը ստուգելու համար գիտնականներն անցկացրել են ևս մեկ գիտափորձ. նրանք մանրէազերծ ձեռնոցներ են դրել, ձեռքով ողջունել մի քանի կամավորների, ինչից հետո վերլուծել են այն նյութերի բաղադրությունը, որոնք «կպել» էին լատեքսին: Պարզվել Է, որ յուրաքանչյուր ձեռքսեղմում ուղեկցվել է մեծ քանակությամբ այնպիսի ֆերոմոնների մոլեկուլների արտազատմամբ, որոնք շների, առնետների և այլ կենդանիների կողմից ակտիվորեն օգտագործվում են շփումների համար: Սոբելի և նրա գործընկերների կարծիքով՝ այս փաստն ապացուցում Է, որ ձեռքսեղմումները և ձեռքերը համբուրելը ո;չ միայն կարևոր հոգեբանական դեր ունեն, այլեւ մեզ համար աննկատ ձևով օգնում են մեր «քիմիական» շփմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. broadcastprome.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ