Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Ինչպես են սովորույթները նվազեցնում ինքնագնահատականը. 1in.am

Ինչպես են սովորույթները նվազեցնում ինքնագնահատականը. 1in.am

Շատ չարիքների պատճառը ինքնագնահատականի անկումն է: Հաճախ մենք անհաջողակ, տգեղ, չսիրված ենք միայն այն պատճառով, որ ինքներս ենք այդպես կարծում: Հարկավոր է պայքարել ամեն օր, և առաջին հերթին՝ ինքդ քեզ հետ, գրում է jenskiy-sayt.com-ը:

 

Հասարակության դրական գնահատականին արժանանալը կարևոր է, սակայն անցողիկ: Ավելի կարևոր է անձնական աճը, այն, ինչ մեզ հետ հավերժ կմնա: Համեմատեք ձեզ միայն անցյալի հետ և սկսեք նկատել, որ ավելի հաջողակ եք դարձել թե՛ փոքր, և թե՛ մեծ գործերում:

 

Մենք անընդհատ քննադատում ենք ինքներս մեզ: Բարձր պահանջների պատճառով մենք ցածր ենք գնահատում մեր աշխատանքի արդյունքները: Այն պատճառով, որ մենք ուշադրությունը կենտրոնացնում ենք մտածածին թերություննեի վրա, բավականին լավ բաներ սկսում են որպես վատ ընկալվել:

 

Մենք չգիտենք հաճոյախոսություններ ընդունել: Սակայն նման դեպքերում հարկավոր է շնորհակալություն հայտնել, այլ ոչ թե համոզել, որ դուք նման հաճոյախոսության արժանի չեք: Եթե դուք այն ստացել եք, նշանակում է՝ արժանի եք:

 

Մենք դեպրեսիվ շոու ենք դիտում, վատ որակի գրականություն ենք կարդում, կապվում ենք բացասական մարդկանց հետ: Այս ամենը խլում է մեր էներգիան, վատ է անդրադառնում մեր տրամադրության վրա, և հարկավոր է հրաժարվել այդ ամենից:

 

Մենք չափազանց շատ ենք «ոչ» ասում, հրաժարվում ենք այն ամենից, ինչը հետաքրքրում է մեզ: Սակայն հարկավոր է ընդունել ճակատագրի առաջարկները, այլապես հնարավոր չի լինի առաջ շարժվել մեռյալ կետից:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 3ladies.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ