Ես
Ձեր ժամանակը երբեք չի՞ հերիքում. կատարեք այս պարզ վարժությունը. news.am
Երբ մարդը պետք է շատ բան հասցնի կատարել, նրան սկսում է թվալ, որ ժամանակը չափազանց արագ է թռչում, եւ նրանց ոչ մի բան չի հերիքում: Ինչպես ցույց է տվել Դյուկի համալսարանի գիտնականների հետազոտությունը, կոնֆլիկտային նպատակների առկայությունն (օրինակ, եթե մարդը ցանկանում է ե´ւ շատ աշխատել, ե´ւ ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնել) ավելի ուժեղ է արագացնում ժամանակի սուբյեկտիվ ընթացքը:
Ժամանակի պակասի զգացումը մարդկանց մոտ բարձրացնում է անհանգստությունը եւ սթրեսի մակարդակը: Սակայն այս զգացումը հնարավոր է հաղթահարել ինքներս մեզ սթրեսի բոլոր բացասական հետեւանքներից պաշտպանելու համար: Պետք է պարզապես շնչել: Գիտնականները փորձարկում են կատարել , որտեղ հակասական նպատակներ ունեցող մասնակիցների կեսին խնդրել են շնչելու ընթացքում հաշվել մինչեւ 11-ը, իսկ հակասական նպատակներ ունեցող մյուս կամավորներին՝ պարզապես հաշվել մինչեւ 11-ը: Պարզվել է, որ պարզունակ շնչառական վարժության շնորհիվ մարդիկ ավելի քիչ են անհանգստացել, եւ նրանց թվացել է, որ իրենք ավելի շատ ժամանակ ունեն, քան նրանք, որոնք ուղղակի հաշվել են: Բացի դրանից, ժամանակի սուբյեկտիվ ընթացքը դանդաղել է «Ես հուզված եմ» արտահայտությունը բարձրաձայն արտաբերած մարդկանց մոտ:
Նպատակների հակասության դեպքում ժամանակի սուբյեկտիվ ընկալման ուսումնասիրության համար հետազոտողները երկու փորձարկում են իրականացրել: Առաջին փորձարկման ժամանակ մասնակիցներին խնդրել են իրար հակասող երկու նպատակ գրել: Ստուգվող խմբի մասնակիցները գրել են միմյանց չհակասող նպատակներ: Այնուհետեւ գիտնականները գնահատել են մասնակիցների՝ ժամանակի սուբյեկտիվ ընկալումը:
Առաջնահերթ, մասնագետները մասնակիցներին խնդրել են երկու մեքենաների միջեւ ընտրություն կատարել՝ հիմնվելով երթեւեկության միջոցների անվտանգության եւ շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության վերաբերյալ հետազոտության տվյալների վրա: Կամավորները, որոնց ասել են, որ առավել հուսալի մեքենան էկոլոգիապես անվտանգն է, սթրես են ապրել եւ զգացել՝ ասես իրենց ժամանակը քիչ է, ի տարբերություն այն մասնակիցների, ովքեր կարողացել են ընտրել երկու կետերով մյուսին գերազանցած ավտոմեքենան:
Բացի դրանից, իրարամերժ նպատակների պատճառով մասնակիցները պատրաստ են եղել քիչ սպասել եւ շատ վճարել: Երկրորդ փորձարկման ժամանակ հետազոտողները մասնակիցներին ասել են, որ ընտրած մեքենայից դեռ չկա, եւ որ նրանք պետք է սպասեն: Հակասությունների ենթարկված մասնակիցները համաձայնել են ավելի քիչ սպասել, քան նրանք, ովքեր նպատակների հարցում հակասություն չեն ունեցել: Ուրիշ սցենարով մեկ այլ փորձարկման ժամանակ իրարամերժ նպատակներ ունեցող կամավորները պատրաստ են եղել DVD սկավառակների առավել արագ առաքման համար 30%-ով ավելի վճարել:
20.01.2015 Կարդացեք նաև
17.05.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ