Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Ամեն ինչ իր ժամանակն ունի, սպասելն արվեստ է. իմաստնության 20 դաս չինացի փիլիսոփա Դաոյից. tert.am

Ամեն ինչ իր ժամանակն ունի, սպասելն արվեստ է. իմաստնության 20 դաս չինացի փիլիսոփա Դաոյից. tert.am

Ամեն օրը նվիրեք մի խորհրդին՝ կիրառելով այն պրակտիկայում: Երկմտանքի և տխրության պահին ընտրեք որևէ դաս՝ կամայականության սկզբունքով, ինչը և տվյալ հարցի լուծումը կհանդիսանա: Կիսվ՛եք ընկերների հետ ձեռք բերված իմաստնությամբ, որպեսզի վերադառնաք այդ դասերին կրկին և կրկին:

 

Չինացի փիլիսոփա Դաոյի այս և երկու տասնյակ այլ խորհուրդներ է ներկայացնում Cluber.com-ը:

 

1. Ամեն ինչ աստիճանաբար փոխվում է, այնպես որ` ոչինչ վերջնական չեմ համարում: Թույլ մի՛ տվեք զգացմունքներին` կառավարել սեփական անձը:

 

2. Ամեն բան իր մեջ հակասություն է պարունակում, այնպես որ` ես ձեռնպահ են մնում դատապարտումից:

 

3. Իմ մեջ թափանցող էներգիան գալիս է տիեզերքից, սակայն դրա զարգացումը ինձ է վիճակված:

 

4. Ես կվարժվեմ մտածել «ին» և «յան» հասկացություններով: Կանգնելով երկընտրանքի առաջ` ես հանգիստ խորհում եմ (ին), սակայն ընտրություն կատարելիս ես ամուր եմ իմ որոշումներում (յան):

 

5. Նախքան իրավիճակի հետ պայքարը ես փորձում եմ սկզբից դրանց հարմարվել:

 

6. Ես անում եմ այն, ինչ պետք է անեմ, և չեմ անհանգստանում արդյունքների համար: Ես կենտրոնացած եմ իմ խնդրի շուրջ և չեմ մտածում որևէ այլ բանի մասին:

 

7. Ես խուսափում եմ ծայրահեղություններից և ցանկացած պարագայում ոսկե միջինն եմ փնտրում:

 

8. Ես չեմ մոռանում, թե որն է իմ կյանքի նպատակը` ինքնակատարելագործումը:

 

9. Մինչև գործելը ես գնահատում եմ էներգիայի փոխազդեցությունը: Ես գլուխս առած` առաջ չեմ վազում, ես առանց շտապելու հաշվարկում եմ իմ արարքների հնարավոր հետևանքները:

 

10. Ես ենթարկվում եմ երկնքի կամքին և ընդունում եմ այն, ինչը չեմ կարող փոխել:

 

11. Ես հանգստություն եմ պահպանում և կենտրոնանում եմ ցանկացած գործում: Ես չեմ լիցքավորվում այլ մարդկանց ոգևորությամբ, երբ ինձ վրա ճնշում են գործադրում, ես սիրալիր եմ մնում և հանգիստ տեսք եմ ընդունում:

 

12. Ամեն ինչ իր ժամանակն ունի` ես իմ մեջ համբերատարություն եմ զարգացնում, սպասելու արվեստը:

 

13. Ես զբաղեցնում եմ իմ տեղը և վարժվում եմ խոնարհության ամեն պատեհ առիթի:

 

14. Ես ուշադրությամբ հետևում եմ իմ ամեն մի խոսքին: Ես բամբասանք չեմ տարածում, քանի որ թանկ եմ գնահատում իմ հանդեպ շրջպատի տածած հարգանքն ու վստահությունը:

 

15. Ես փոխում եմ իմ վերաբերմունքը ծեր մարդկանց հանդեպ, քանի որ դա չի խոսում բարի գործ անելու մասին, այլ՝ մարդկային վերաբերմունքի:

 

16. Ես շատ ուշադիր եմ ընկերներիս ընտրության հարցում:

 

17. Ես սահմանափակում եմ իմ պահանջները և բավարարվում եմ նրանով, ինչ ունեմ: Ագահությունը հեռացնում է մեզ ինքներս մեզանից և ստիպում է մոռանալ ներդաշնակության մասին:

 

18. Ես աշխատում եմ ավելի հեշտ ապրել և զգուշորեն եմ ընտրում ժամանցի տարբերակները: Ես գիրքը չեմ կարդում միայն այն բանի համար, որ այն դուր է եկել իմ հարևանին, ես փորձում եմ մեկ օր ապրել առանց համացանցի և բջջային հեռախոսի:

 

19. Ես անընդհատ վարժեցնում եմ սեփական դիտողականությունը, սակայն հետևել՝ դեռ չի նշանակում դատել:

 

20. Ես հարգում եմ իմ մարմինը և հոգ եմ տանում նրա մասին: Ես բաց չեմ թողնում ճաշը և չեմ ճաշում համակարգչի առջև: Ես չեմ չարաշահում մարզումները և լսում եմ մարմնիս ձայնին:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. magazeta.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ