Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Մարդիկ չափազանց մեծ նշանակություն են տալիս ուրիշների կարծիքներին. 1in.am

Մարդիկ չափազանց մեծ նշանակություն են տալիս ուրիշների կարծիքներին. 1in.am

Սորբոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ ամբոխից չառանձնանալու ցանկությունը մարդկանց ստիպում է սխալ որոշումներ կայացնել: Մարդիկ ավելի շատ են հիմնվում ուրիշների կարծիքների վրա, քան սեփական համոզմունքների: Այս մասին է գրում The Times of Malta-ն:

 

Մասնագետները սոցիալական տեղեկատվության զարգացման համար մաթեմատիկական մեխանիզմներ են օգտագործել: Նրանք կենդանիների վրա փորձեր են կատարել: Պարզվել է, որ ուրիշների ազդեցության տակ հայտնվելը շատ հեշտ է: Գիտնականների եզրակացություններն արտահայտում են անձնական և կոլեկտիվ կարծիքների միջև բախումը: Այդ կոնֆլիկտը կարող է նոր պայմաններին դժվարությամբ հարմարվելու պատճառ դառնալ:

 

«Հոտային զգայարանի» պատճառով շատերը կրկնում են մեկը մյուսի արարքները, այլ ոչ թե ինքնուրույն ընտրություն են կատարում: Նման ռազմավարությունը նվազեցնում է տարբեր փոփոխությունների նկատմամբ զգայունությունը: Այն օգտակար է տարբեր պայմաններում, օրինակ, կարծիքներ լսելով՝ կարելի է լավ հեռախոս ընտրել: Սակայն երբ անձնական համոզմունքները հակառակ են մյուսների կարծիքներին, միշտ խնդիրներ են առաջանում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. psihologiya.name
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ