Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Հոգեբանները խորհուրդ են տվել՝ ինչպես նոր հարաբերություններ սկսել. 1in.am

Հոգեբանները խորհուրդ են տվել՝ ինչպես նոր հարաբերություններ սկսել. 1in.am

Մեզանից շատերը հիասթափվում են հարաբերություններից այն պատճառով, որ ցանկալին հաճախ տարբերվում է իրականությունից: Սակայն լինում է այնպես, երբ ընդհանրապես չգիտես՝ ինչ ես ուզում հարաբերություններից: Նման դեպքում ավելի լավ է հասկանաք ձեզ ու ամեն ինչ սկսեք մաքուր էջից, գրում է fedpost.ru-ն:

 

Եթե դուք միայնակ եք ու երազում եք հարաբերություններ սկսել, ապա նման քայլը ենթադրում է որոշ զոհաբերություններ:

 

Մարդը պետք է անձամբ հասկանա, որ արդեն հասունացել է նոր հարաբերությունների համար, և դա հնարավոր է ստուգել:

 

1. Երբ դուք շարունակում եք շփումը «անցանկալի» մարդկանց հետ, ապա դա նշանակում է՝ բարոյապես պատրաստ չեք կյանքում փորձել ինչ-որ այլ բան, երբեմն՝ հակադիր: Ձեր շփման շրջանակն ավելի շատ բան կասի ձեր մասին, քան կարող եք պատկերացնել: Կողքից հայացք նետեք ձեզ ու հասկացեք, որ գուցե անհրաժեշտ է նրանցից ոմանց հրաժեշտ տալ:

 

2. Հնարավոր է՝ դժվարությամբ եք լեզու գտնում նոր մարդու հետ, քանի որ մշտապես մտածում եք «նախկինի» մասին: Այդ դեպքում հույսեր մի տվեք նոր ծանոթին, քանի որ նրա նշանակությունը ձեր կյանքում այնքան էլ գլխավոր չի լինի:

 

3. Հարաբերությունները մի ընկալեք որպես կյանքի իմաստ: Դրանք կարող են գունավորել մեր կյանքը, դառնալ դրա վառ մասը:

 

4. Համոզվեք, որ պատրաստ եք ձեր կյանքում փոփոխությունների:

 

5. Հնարավոր է՝ դուք էլ չգիտեք, թե ինչ եք ուզում իրականում: Ամենագլխավորը ձեզ հասկանալն է, թող դա լինի անգամ սխալների ու փորձերի միջով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. placen.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ