Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Դիմացինին ստորացնելու փորձեր են անում անինքնավստահ մարդիկ. հետաքրքիր 11 փաստ մարդկային վարքագծի մասին. tert.am

Դիմացինին ստորացնելու փորձեր են անում անինքնավստահ մարդիկ. հետաքրքիր 11 փաստ մարդկային վարքագծի մասին. tert.am

Մարդկանց վարքագիծը, որը մեծ ազդեցություն է թողնում շրջապատի հետ նրա հարաբերությունների վրա, այս կամ այն բացատրությունն ունի: Cluber.com-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր մարդկանց վարքագծի մասին:

 

1. Տեստոստերոնի բարձր մակարդակ ունեցող մարդիկ հաճույք են ստանում դիմացինի զայրույթից:

 

2. Դիմացինին ստորացնելու փորձեր են անում անինքնավստահ մարդիկ:

 

3. Ոմանք անկեղծորեն հավատում են, որ իրենց բացասական կարծիքը դիմացինի մասին անկեղծ է, որ դա կապ չունի իրենց ինքնագնահատականի հետ: Ուրիշներին ստորացնելն օգնում է վերականգնել ինքնագնահատականը:

 

4. Սուտը մտավոր ավելի մեծ ջանքեր է պահանջում: Մարդուն միաժամանակ անհրաժեշտ է մտքի մեջ պահել սուտը, որպեսզի ասի այն, և ճիշտը, որպեսզի թաքցնի այն, արդյունքում՝ նա արտաբերում է ավելի պարզ նախադասություններ և դժվարությամբ է խույս տալիս անհարմար իրավիճակներից:

 

5. Երբ մարդկանց հետևում են, նրանք ավելի լավ են պահում իրենց: Ընդ որում՝ օգնում է նաև դիտարկման տակ գտնվելու պատրանքը:

 

6. Մարդիկ, ովքեր ստել են կամ այլ անպարկեշտ արարք թույլ տվել, դրանից հետո այլ կերպ են գնահատում, թե որն է լավ, որը՝ վատ:

 

7. Մարդիկ ավելի հակված են հավատալ արտաքին տեսքին, քան անկեղծությանը: Գրավիչ արտաքինը կարող է հեշտությամբ մոլորեցնել: Մարդու արտաքին տեսքը մեծ դեր է խաղում անգամ քաղաքական ընտրություններում:

 

8. Հարուստներին և հաջողակներին առավել խելացի են համարում, և՝ հակառակը: Հաճախ մարդիկ հակված են մտածել, որ ամեն ոք արժանի է նրան, ինչ ունի:

 

9. Երջանիկ է ո՛չ թե նա, ով շատ փող ունի, այլ նա, ով ավելի շատ փող ունի, քան հարևանը: Մարդիկ հակված են համեմատության մեջ գնահատել իրենց ունեցածը:

 

10. Որքան դժվար է որոշում կայացնելը, այնքան մարդիկ հակված են ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա: Երբ ընտրության հնարավորությունը մեծ է, շատ հաճախ ընտրություն չի կատարվում:

 

11. Թախիծը լուսավոր կողմ ունի, ձանձրացող մարդիկ ավելի հաճախ են բարի գործեր անելու հնարավորություն փնտրում, քանի որ զվարճանքները նրանց կյանքին իմաստ չեն հաղորդում:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. gopsy.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ