Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Ոչ-ոք ոչինչ պարտք չէ քեզ. հոր նամակը դստերը՝ Ծննդյան տոնին. tert.am

Ոչ-ոք ոչինչ պարտք չէ քեզ. հոր նամակը դստերը՝ Ծննդյան տոնին. tert.am

Վերլուծաբան Հարի Բրաունը Սուրբ Ծննդյան տոնին խորիմաստ նամակ է նվիրել իր սիրելի դստերը, որն օգնում է շատերին՝ շատ բան հասկանալ:

AdMe.ru-ն ներկայացնում է նրա նամակը:


«Շուտով Ծննդյան տոներն են, և ես չգիտեմ՝ ինչ նվիրել քեզ: Գիտեմ, որ շատ բան կուզենայիր՝ գրքեր, խաղեր, հագուստ, սակայն ցանկանում եմ միայն այնպիսի բան նվիրել, որն ավելի երկար կմնա քեզ մոտ և կհիշեցնի ինձ յուրաքանչյուր տարի՝ այս օրը:

Ուզում եմ քեզ մի ճշմարտություն հաղորդել, որը ես ինքս միանգամից չեմ հասկացել, սակայն, եթե դու դա հիմա հասկանաս, քո կյանքն անհամեմատ կբարելավվի, և դու չես բախվի այն խնդիրներին, որոնց բախվում են այս ճշմարտությունը չընդունող մարդիկ:

Քեզ ոչ-ոք ոչինչ պարտք չէ: Գուցե դու այժմ չհասկանաս, որ այս արտահայտությունը իրականում փրկում է քո կյանքը: Ոչ-ոք չի ապրում քո փոխարեն, յուրաքանչյուր մարդ ապրում է իր համար և հանուն իր երջանկության: Եվ որքան շուտ հասկանաս սա, այնքան շուտ կհրաժարվես այն մտքից, որ ինչ-որ մեկը կարող է երջանկացնել քեզ:

Դա նշանակում է, որ ոչ-ոք պարտավոր չէ քեզ սիրել, իսկ եթե ինչ որ մեկը սիրում է քեզ, ուրեմն քո մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա, որը երջանկացնում է նրան: Աշխատիր հասկանալ, թե որն է քո յուրահատկությունը և կատարելագործիր այն, որպեսզի քեզ ավելի շատ սիրեն:

Եթե մարդիկ ինչ-որ բան են անում քեզ համար, ապա՝ այն պատճառով, որ այդպես են ուզում, և ոչ թե որովհետև ինչ-որ մեկը ինչ-որ բան պարտք է քեզ:

Դա նշանակում է, որ ոչ-ոք պարտավոր չէ հարգել քեզ, իսկ ոմանք նույնիսկ բարի էլ չեն լինի քո հանդեպ: Հենց որ դու հասկանաս, որ մարդիկ պարտավոր չեն բարի լինել քո հանդեպ, կսովորես խուսափել նրանցից, ովքեր կարող են ցավ պատճառել քեզ:

Դու պետք է ձգտես ավելի լավը լինել միայն ինքդ քեզ համար, և այդ դեպքում ուրիշները կձգտեն դեպի քեզ: Երբ հասկանաս, որ շրջապատի հարգանքն ու սերը հարկավոր է վաստակել, դու երբեք չես ձգտի անհնարինին և հիասթափված չես լինի:

Մարդիկ պարտավոր չեն քեզ հետ կիսվել իրենց զգացմունքներով և մտքերով, բայց եթե անում են դա, ուրեմն դու արժանացել ես դրան, ուստիև՝ իրավունք ունես հպարտանալ քո հանդեպ շրջապատի տածած սիրով ու հարգանքով, բայց գնահատի՛ր ունեցածդ, այլապես կարող ես ամեն ինչ միանգամից կորցնել»:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ