Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Որոշ հիվանդությունների նկատմամբ հակումը անձի հոգեբանական տիպից է կախված. news.am

Որոշ հիվանդությունների նկատմամբ հակումը անձի հոգեբանական տիպից է կախված. news.am

Անձի նույն հոգեբանական տիպը ներկայացնող մարդիկ կարող են որոշ հիվանդությունների նկատմամբ նույնպիսի հակում դրսեւորել: Այս եզրահանգմանն ամերիկացի գիտնականներն են եկել, որոնց համոզմամբ նմանատիպ հոգեբանական բնութագրեր ունեցող մարդկանց հորմոնային համակարգը սպեցիֆիկ ազդեցություն է ապահովում նրանց իմունային համակարգի, գլխուղեղի եւ այլ կարեւորագույն օրգանների աշխատանքի նկատմամբ, հաղորդում է Medical Daily-ն:

Վաշինգտոնի համալսարանականների (Սենտ-Լուիս, ԱՄՆ) նախաձեռնությամբ ավելի քան 6 հազար, միջինը՝ 68 տարեկան, կամավորների շրջանում իրականացված հետազոտության շրջանակում նախ եւ առաջ մասնակիցների անձի հոգեբանական տիպի ճշտմանը միտված թեստեր են առաջարկվել: Չորս տարի անց հետազոտությունները կրկնվել են՝ այս անգամ արդեն կամավորների առողջական վիճակի՝ տվյալ ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունները բացահայտելու մտադրությամբ:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ պատասխանատվությամբ, անկեղծությամբ եւ բարությամբ աչքի ընկնող էքստրավերտները խոցելիության առավել ցածր մակարդակ ունեն՝ ինսուլտի, արթրիտի եւ շաքարախտի առաջացման նկատմամբ: Միեւնույն ժամանակ նեւրասթենիկները, ովքեր չմահավանությամբ, քմահաճույքներով, չարությամբ եւ բծախնդրությամբ են բնորոշվում, հիշյալ հիվանդություններով ախտորոշվելու ամենամեծ ռիսկին են ենթարկվում:

 «Նրանց մոտ հաճախ են տագնապի, անհանգստության զգացումներ եւ տրամադրության փոփոխություններ ի հայտ գալիս, ինչի արդյունքում օրգանիզմը սկսում է առավել մեծ ծավալով սթրեսի հորմոն՝ կորտիզոլ արտադրել: Վերջինս իմունային համակարգի աշխատանքը ճնշելու եւ գլխուղեղի գործառույթների խանգարում հրահրելու հատկություն ունի», - այս կերպ բժիշկներն ինտրովերտների՝ հիշյալ խանգարումների առաջացման նկատմամբ հակումն են մեկնաբանել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. psycabi.ne
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ