Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Ինչպե՞ս ազատվել ներքին զայրույթից, հարձակողական տրամադրությունից, անհանգիստ վիճակից… nyut.am

Ինչպե՞ս ազատվել ներքին զայրույթից, հարձակողական տրամադրությունից, անհանգիստ վիճակից… nyut.am

Մարդկային հարաբերությունների մեջ առաջնակարգ խնդիր է անհատի որակը, որը որոշվում է նրա կարողությունների, թերությունների, զարգացման մակարդակի, ներողամտության, մեծահոգության, խանդի, կասկածամտության և այլ որակների միավորումով:

 

Մարդկային հարաբերությունների վրա իրենց ներգործությունն ունեն մարդկանց տարիքային առանձնահատկությունները, առողջական վիճակը, սոցիալական, կենցաղային պայմանները:

 

Պարզ է, որ այս և նման գործոնները մարդուն կարող են դնել այնպիսի լարվածության մեջ, որ նրա մոտ կծնվեն զայրույթ, հարձակողական տրամադրվածություն, անհանգստություն և շատ այլ տհաճ վիճակներ, եթե ինքը մարդը գիտակցաբար վերահսկողության տակ չդնի իր խառնվածքը` կառավարելով տարբեր իրավիճակներում սեփական դիրքը: Դրա համար մարդուն անհրաժեշտ է առաջնորդվել այնպիսի օրենքներով, որոնք նրա մոտ արդեն մշակվել և դարձել են սկզբունք:

 

Եթե այդ օրենքներն ինքն է իր համար ստեղծել և առաջնորդվում է դրանցով, ապա նրան խաղաղ, հանգիստ հոգևոր վիճակ չի սպասվում, քանի որ նրա սեփական օրենքները կարող են բախվել և հակադրվել այլ մարդկանց օրենքների հետ, առաջացնել անհաշտություն, վիրավորանք և զայրույթ: Ուստի անհրաժեշտ են այնպիսի օրենքներ, որոնք միանշանակ ընդունվեն բոլորի կողմից, չհանդիպեն առարկության, դիտվեն որպես բացարձակ ճշմարտություն: Դրանք հենց տիեզերքի բացարձակ ճշմարիտ օրենքներն են, որոնք կարող են ամենուրեք ճշմարիտ հանդես գալ:

 

Այդ օրենքները տանում են դեպի ներդաշնակություն, թույլ չեն տալիս քաոսի առաջացում և ստեղծում են փոխադարձ համաձայնություն բոլոր տեսակի իրադարձություններում և դրսևորումներում: Այդ օրենքներին պետք է ենթարկվեն բոլորը` իրենց դիրքին համապատասխան, այսինքն` պահպանելով ցածր դիրքի և կարգի ենթարկվածությունը բարձրին:

 

Նշանակում է, նախքան զայրանալը, դժգոհելը, մարդը պետք է պարզի, թե ինքը որքանով է արդար հանդես գալիս իրադրությունը վերլուծելիս, այն էլ ոչ թե շահադիտական նկատառումներով կամ սեփական օրենքներով, այլ բացարձակ ճշմարտության օրենքների կիրառմամբ: Բայց այդ, ճշմարտությունը պահանջում է, որ մարդն անի ոչ թե այն, ինչ ցանկանում է, ինչ ինքը կարող է անել, այլ այն, ինչ ինքը պարտավոր է անել: Այս դեպքում ոչ մարդը զայրանալու իրավունք ու պատճառ կունենա, ոչ էլ ուրիշին կզայրացնի:

 

Եթե դուք ձեզ ճշմարիտ եք համարում և ուրիշի սխալը զայրացնում է, ապա մտե՛ք բանավեճի մեջ, պարզաբանե՛ք դրությունը, բացահայտե՛ք ճշմարտությունը, հասկացե՛ք միմյանց: Այդ դեպքում ձեր մեջ զայրույթ չի մնա:

Հեղինակ. Անուշիկ Պետրոսյան
Սկզբնաղբյուր. nyut.am
Լուսանկարը. nyut.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ