Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Հոգեբաններ. Սոցիալական ցանցերը մարդկանց ինքնասիրահարված են դարձնում. news.am

Հոգեբաններ. Սոցիալական ցանցերը մարդկանց ինքնասիրահարված են դարձնում. news.am

Ինքնասիրահարվածությունը Facebook-ից եւ սոցիալական այլ ցանցերից կախվածության հետեւանք է: Այս մասին հայտարարել են Հյուսիսային Ֆլորիդայի համալսարանի հոգեբանները:

 

Այստեղ ամեն ինչ արված է, որպեսզի մարդն անընդհատ ինքնասիրահարվածությամբ զբաղվի (գրառումներ կատարի, լուսանկարներ ավելացնի): Օրինակ՝ էջի հիմնական լուսանկարը հնարավորություն է տալիս անձի հանդեպ առավելագույն ուշադրություն հրավիրել:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդու առցանց վարքագիծը հստակ կերպով ցույց է տալիս նրա ինքնասիրահարվածության մակարդակը: Ըստ Meddaily-ի, հատկանշական է, որ անձնական էջի գլխավոր լուսանկարի գնահատականը միակ բնութագիրն է, որը ցույց է տալիս տղամարդկանց ինքնասիրահարվածությունը: Կանանց դեպքում կարեւոր են ե՛ւ լուսանկարների գնահատականը, ե՛ւ գրառումների թարմացման հաճախականությունը:

Չնայած ինքնասիրահարվածությունը երկու սեռի ներկայացուցիչներին էլ հատուկ է, միայն կանայք են իրենց լուսանկարները գնահատել որպես «գլամուր» եւ «գրավիչ»: Կանայք նաեւ ավելի հաճախ են փոխել իրենց էջի գլխավոր լուսանկարը (թարմացումը կատարվել է ամիսը մեկ անգամ, տղամարդկանց պարագայում՝ երեք ամիսը մեկ անգամ):

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vkurse.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ