Ես
Կերակրատեսակներ, որոնք խթանում են մտավոր կարողությունն ու հիշողությունը
Մտավոր կարողությունների զարգացումը սահմաններ չի ճանաչում, հիշեցնում է Medical Daily-ն: Ոչ-ոք չի կարող անգերազանցելի մտքի թռիչք կամ սրամտություն ունենալ: Այդուհանդերձ, նման կարողությունների ձեռքբերումը նաեւ մեծ ջանքեր է պահանջում:
Եթե միայն այնպիսի ուտելիք լիներ, որի շնորհիվ կարողանայինք հանճար դառնալ… Պարզվում է` գիտնականները հատուկ խոհանոց են մշակել, որի բաղադրիչները կարող են մի փոքր օգտակար լինել այդ ճանապարհին.
Մտավոր կարողություն
Համալսարանները միլիարդավոր դոլարներ են աշխատում` համոզելով, որ քառամյա կրթության արդյունքում խոստումնալից երիտասարդները կարող են մտավոր կարողություններով երկրագնդի մնացած բնակիչներին գերազանցել: Եթե միայն իմանային, որ հիշյալ արդյունքին կարելի է… մուգ շոկոլադի օգնությամբ հասնել: Անգլիական Northumbria համալսարանի ուսանողների շրջանում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ կակաոյով հարուստ շեյք ընդունելուց հետո մաթեմատիկական խնդիրներն ավելի ընկալելի եւ հեշտ լուծելի են դառնում: Սակայն մուգ շոկոլադը ոչ թե ավելի խելացի է դարձնում, այլ պարզապես օգտակար է` գիտելիքների պաշարն ավելի պայծառ պահելու համար: Այն, «ֆլավոնոլ» կոչվող բաղադրիչի օգնությամբ, արագացնում է արյան շրջանառությունը եւ ուղեղին ավելի մեծ քանակությամբ արյան հոսք ապահովում, ինչն էլ իր հերթին ուղեղի ֆունկցիոնալ գործունեության ամենակարեւոր խթանիչներից մեկն է համարվում:
Զգոնություն
Զգոնության պակաս զգալիս հաճախ սուրճ ենք խմում` ուշքի գալու համար: Ճիշտ է` արդյունքում իրոք հավելյալ էներգիա է ստացվում, սակայն փոփոխությունն ընդամենը կարճաժամկետ հեռանկար ունի եւ ազդեցության ավարտից հետո վատթար վիճակ ստեղծվելու վտանգ է հասունանում: Այս պարագայում E վիտամինով եւ մագնեզիումով հարուստ նուշը կարող է ավելի արդյունավետ այլընտրանք լինել: Այն ուղեղի աշխատանքը բարձրագույն մակարդակի է բերում` առանց հետագա «կախման» վտանգի: Եթե նուշի սիրահար չեք, «հին ու բարի» պրոտեինը կարող է օգնության հասնել` ամբողջ օրը զգոն անցկացնելու համար, քանի որ արթուն վիճակի համար պատասխանատու բջիջների` օրեքսին նեյրոնների աշխատանքն է խթանում: Կենդանական ծագում ունեցող սննդամթերքը` ձկնեղենը, միսը, կաթնամթերքը եւ ձուն, հարուստ են պրոտեինով:
Կենտրոնացվածութուն
Կենտրոնացվածության պակաս շատերս ենք զգացել: Առավոտից նորմալ աշխատում ես, եւ հարկարծ թվում է` ոչ մի բանի վրա մի քանի րոպեից ավել ի վիճակի չես կենտրոնանալ: Վիճակը հաղթահարելու համար խորհուրդ ենք տալիս հաջորդ անգամ սուրճի փոխարեն հատապտուղներ փորձել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մասնավորապես հապալասն ի վիճակի է մինչեւ 5 ժամ կենտրոնացվածության եւ հիշողության նորմալ աշխատանք ապահովել: Պատճառն այս անգամ հակաօքսիդանտներն են, որոնցով հարուստ է այդ հատապտուղը: Հզոր սնուցիչի դերակատարմամբ, դրանք մեծացնում են ուղեղին մատակարարվող արյան եւ թթվածնի ծավալները եւ ավելի «մաքուր» կենտրոնացվածություն ապահովում:
Հիշողություն
Ո՞վ չի ուզում ավելի լավ հիշողություն ունենալ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սառը ջրերում բնակվող յուղոտ ձկնատեսակները, մասնավորապես` սաղմոնը, կարող են ո՛չ միայն հիշողությունն ամրապնդել, այլ նաեւ մտավոր դեգեներատիվ հիվանդություններից, հատկապես` ծերունական թուլամտությունից պաշտպանել, քանի որ մեծ քանակությամբ DHA ճարպաթթուներ են պարունակում: Բացի այդ, հիշողության պահպանմանը կարող է նաեւ լոլիկը նպաստել:
23.06.2014 Կարդացեք նաև
17.05.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ