Ես
Թե ինչն է խանգարում երազանքների իրականացմանը. 20 միտք, որոնցից պետք է հրաժարվել
Ի՞նչ է անհրաժեշտ ցանկություններն ու երազանքներն իրականություն դարձնելու համար՝ ճիշտ մտածողություն: Ոչինչ չեք կարողանա փոխել, մինչև չփոխեք ձեր մտածելակերպը:
Cluber.com-ը հավաքել է ամենատարածված 20 բացասական մտքերը, որնց շատերն արդեն վաղուց ընտելացել են, որոնցից իրականում անհրաժեշտ է խուսափել:
- Իմ երազանքներն ու նպատակները կսպասեն: Դրանք չեն կարող սպասել, քանի որ սպասելը կորցնում է իրականանալու տիեզերական ուժը, քանի որ դրանց հանդեպ ձգտումն է փոքրանում:
- Ես ժամանակ չունեմ: Իրականում այս արտահատությունն ավելի կիրթ կամ հնարավոր է՝ միամիտ միջոց է, որն ասվում է «դա այդքան էլ կարևոր չէ ինձ համար» արտահայտության փոխարեն:
- Ես բավարար չափով տաղանդավոր չեմ: Դա ասելու փոխարեն ավելի ճիշտ կլինի կենտրոնանալ և զբաղվել ինքնակրթությամբ:
- Այդ խնդիրը չափազանց բարդ է:
- Ես դեռ պատրաստ չեմ: Ոչ-ոք իրեն պատրաստ և հարմարավետ չի զգում որևէ նոր բան սկսելուց առաջ: Միշտ պետք է պատրաստ լինել խելամիտ ռիսկերի գնալուն:
- Ես չեմ կարող ամեն ինչ մի փոքր լավ անել: Կյանքը պատերազմ է, և եթե մարտի արդյունքում չեք ստանում այն, ինչ ցանկանում էիք, նշանակում է՝ դուք իրականում այլ բանի կարիք ունեիք:
- Ես անհաջողակ եմ: Իրական անհաջողությունը որևէ բան անելու անընդունակությունն է, պարզապես՝ անհրաժեշտ է համբերել, որպեսզի փոքր քայլերը տանեն դեպի մեծ հաղթանակներ:
- Ես ցանկանում եմ, որ ամեն ինչ ավելի դյուրին լինի: Պայքարն ու դժվարությունները որևէ բան փոխելու բնականոն միջոցներն են, այդ իսկ պատճառով առաջացած վախը դեռևս անհաջողության խորհրդանիշը չէ:
- Մյուսների մոտ շատ ավելի լավ է ստացում, քան ինձ մոտ: Եթե իրականում հաջողության հասնելու ցանկություն կա, պետք է դադարել համեմատվել:
- Ես ուրախանալու պատճառներ չունեմ: Պետք է մի կողմ դնել նմանատիպ բացասական մտքերը և շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ ունեք, որպեսզի ստանաք այն, ինչ դեռևս չունեք:
- Իմ թերությունները շատ են: Ընդամենը պետք է հիշել՝ երբ մարդն ինքն իր հետ ներդաշնակ է զգում, անգամ նրա թերություններն առավելություն են թվում:
- Ես չունեմ այն օգնությունը, որի կարիքը զգում եմ: Շրջապատում շատ ավելի մեծ թիվ են կազմում քննադատությունները, այդ իսկ պատճառով դրա փոխարեն ոգեշնչեք և ոգեշնչվեք:
- Ես մեկ այլ մարդու համար լրացուցիչ ժամանակ չունեմ: Միայնակ անհնարին է մեծ հաջողությունների հասնել, և շատ կարևոր է՝ գնահատել շրջապատող մարդկանց, ինչպես նաև՝ սովորել օգտագործել «շնորհակալություն», «ես քեզ սիրում եմ», «ես ներողություն եմ խնդրում», «ես հպարտանում եմ քեզանով» արտահայտությունները:
- Իմ մտերիմ հարաբերությունները կարող են սպասել: Դրանք հնարավոր չէ արագ նվաճել կամ վաստակել, դրանք պետք է կառուցել ամենօրյա ջանքերի շնորհիվ:
- Ես իմ խոստումը խախտում եմ միայն մեկ անգամ: Մեկ անգամը կարող է կրկնվել ու կրկնվել:
- Մեկ աննշան սուտը չի վնասի: Սուտը լուրջ հիվանդություն է, որը զարգանում է դանդաղ տեմպերով:
- Նրանք հոգ են տանում իմ մասին, սակայն չափազանց զբաղված են իրենց տված խոստումներն իրականացնելու համար: Արժի մեկընդմիշտ հիշել, որ եթե դուք թանկ եք դիմացինի համար, նա ժամանակ և տարբերակ կգտնի խոստումներն իրականացնելու համար:
- Ես երբեք չեմ արտասվում: Կարիք չկա ամաչել սեփական արցունքներից, քանի որ առանց զգացողությունների մարդիկ ռոբոտի են վերածվում:
- Ես չեմ ցանկանում ներողամիտ լինել: Առաջ գնալու համար պետք է սովորել բաց թողնել անցյալը և ներել բոլոր ցավեցրած մարդկանց, այլապես նրանք մշտապես կհետևեն ձեզ:
- Իմ սիրտը շատ անգամներ է կոտրվել, որպեսզի կրկին ռիսկի գնամ: Դժվար է կոտրվելուց հետո կրկին ոտքի կանգնել, սակայն հաղթահարելով այն՝ պետք է մոռանալ և առաջ շարժվել ազատ հոգով:
12.06.2014 Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. karalmik.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
Loading...
Կարդացեք նաև
Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am
17.05.2019
17.05.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ