Ես
Ինչպես հաղթահարել վիրավորանքն ու դադարել վիրավորվել (Մաս 2)
Նախ պետք է նկատիունենալ, որ Ձեզ վիրավորողը կարող է պատկերացում անգամ չունենալ, որ Դուք վիրավորված եք իրենից, որ ինքը Ձեզ ցավ է պատճառել:
Եթե Դուք դա գիտակցեք, կհասկանաք նաև, որ իմաստ չունի նեղանալ մի մարդուց, ով այդ մասին չգիտի: Իսկ եթե ցանկանում եք պարզաբանել իրավիճակն, ուրեմն ստիպված կլինեք պատմել նրան Ձեր բացասական զգացողությունների մասին: Արդյունքում Ձեր վիրավորանքն այսպես թե այնպես կանցնի:
Չինացի իմաստունները գտնում են, որ վիրավորանքը մեզ ցավեցնում է ներսից, իսկ որևէ մեկին ներել չկարողացող մարդն ապրում է մշտական սթրեսի մեջ և կործանում սեփական հոգին: Ուրեմն արժե՞ արդյոք վիրավորանք պահել ինչ-որ մեկի հանդեպ՝ վնաս պատճառելով առաջին հերթին ինքներս մեզ: Սովորեք ներել մարդկանց և միանգամից թեթևություն կզգաք:
Փորձեք տհաճ իրավիճակից Ձեզ համար ինչ-որ օգտակար բան քաղել: Եթե մարդը Ձեզ վիրավորել է, նշանակում է՝ նա Ձեր ցավոտ տեղին է դիպչել, միգուցե կտրուկ կերպով ճշմարտությունն է ասել (չէ՞ որ շատ հաճախ մենք վիրավորվում ենք հենց տհաճ ճշմարտությունից): Փորձեք հասկանալ, թե ինչո՞ւ ասվածը Ձեզ այդքան խոցեց, գոնե ինքներդ Ձեզ խոստովանեք, որ վիրավորողի խոսքերում ճշմարտության մի մասնիկ կար և շնորհակալություն հայտնեք նրան, որ տհաճ բաներ է ասում ուղիղ աչքերի մեջ նայելով, այլ ոչ թե բամբասում է մեջքի հետևում: Միայն այս հանգամանքն արդեն արժանի է հարգանքի, այլ ոչ վիրավորվելու:
Մինչ մարդուց նեղանալը՝ փորձեք հասկանալ նրան: Միգուցե նա այդ արել է չգիտակցված. ուղղակի նա այդպիսի բնավորություն ունի: Եթե մարդն ագրեսիվ է և կոպիտ, հնարավոր է, որ խնդիրը ոչ թե Ձեր, այլ նրա կյանքի ինչ-որ հանգամանքների մեջ է. միգուցե այդ պահին նա խնդիրներ ունի աշխատավայրում կամ անձնական կյանքում: Զայրույթն ուրիշի վրա թափելն, իհարկե, լավ չէ, սակայն բոլորը չէ, որ կարողանում են զերծ մնալ դրանից: Այնպես որ նման դեպքում ավելի լավ է ոչ թե վիրավորվել, այլ փորձել օգնել նրան կամ գոնե կարեկցանք ցուցաբերել:
Եթե Ձեզ վիրավորել է կողմնակի մարդ, որին այլևս երբեք չեք հանդիպելու, չարժե վիրավորանքը ներսում պահել: Պարզապես մոռացեք այդ մասին, քանի որ այդ մարդու հետ Ձեզ ոչինչ չի կապում: Իսկ եթե վիրավորանքը հասցրել է մտերիմ ընկերը կամ բարեկամը, ապա այդ մասին արժե խոսել նրա հետ: Սակայն նման զրույցը պետք է սկսել միայն այն ժամանակ, երբ ներքուստ հանգստանաք:
Շատ հաճախ մարդիկ վիրավորվում են նրանից, երբ դիմացինը չի ադրարացնում իրենց սպասումները: Հասկացե՛ք, որ ոչ ոք չի կարող շրջապատողների մտքերը կարդալ: Եթե ցանկանում եք, որ մարդը որոշակի կերպ վարվի, անհրաժեշտ է խնդրել նրան այդ մասին, այլ ոչ թե սպասել, թե երբ նա կկռահի Ձեր ցանկությունը, իսկ հետո նաև նեղանալ, որ նման բան տեղի չունեցավ:
Եթե Ձեզ մոտ չի ստացվում մոռանալ վիրավորանքը, և բոլոր համոզումներն այն մասին, որ նեղանալն անմիտ է և անիմաստ, ուրեմն արժե օգտվել ՆԼԾ տեխնիկայից: Այն սովորաբար գործում է անխափան: Վերցրեք թղթի կտոր, վրան գրեք Ձեզ վիրավորողի անունը և ասեք նրան այն, ինչը Ձեզ այդքան ցավ է պատճառում: Այնուհետև նորից կարդացեք ցանկը և այրեք այն՝ պատկերացնելով, թե ինչպես են թղթի կտորի հետ այրվում նաև Ձեր վիրավորանքն ու ագրեսիան:
Կարելի է նաև վերցնել թղթի կտոր և վրան գրել. “Ես ներում եմ իմ ընկերոջը/ընկերուհուն, մորը, հորը և այլն այն վիրավորանքների համար, որ նրանք ինձ հասցրել են (թվարկեք բոլոր վիրավորանքները)”: Գրե՛ք սա օրական 70 անգամ՝ 30 օրվա ընթացքում և աստիճանաբար կզգաք, թե ինչպես է Ձեր վիրավորանքն անհետանում:
Վերցրեք բարձը կամ բռնցքամարտի տանձիկը և պատկերացրեք, թե դա Ձեզ վիրավորողն է: Ասեք այն, ինչ կա Ձեր սրտում, հարվածեք կամ գոռացեք. մի խոսքով՝ դուրս թողեք Ձեր վիրավորանքն ու ագրեսիան: Կատարեք դա այնքան ժամանակ, մինչև թեթևություն զգաք:
Սթենֆորդի Համալսարանի ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ վիրավորանքը բազում հիվանդություններ է պատճառում, ընդ որում՝ ոչ միայն հոգեկան, այլև` ֆիզիկական: Անցկացվեց մի փորձ, որի մասնակիցների 90%-ը, որոնք երկար ժամանակ չէին ներում իրենց վիրավորողներին, վերջապես ներեցին նրանց, և բոլոր այդ մարդկանց մոտ աստիճանաբար բարելավվեց ինքնազգացողությունը: Ահնետացան գլխացավերն ու մեջքի ցավերը, կարգավորվեց քունն ու վերականգնվեց հոգեկան հավասարակշռությունը: Սա վիրավորողներին ներելու և վիրավորանքը “բաց թողնելու” բավական կշռուն պատճառ է, այնպես չէ՞:
29.08.2013 Կարդացեք նաև
17.05.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով պայմանավորված ստորին միզուղիների ախտանիշների դեղորայքային բուժման ժամանակակից մոտեցումները (գրականության ակնարկ)















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ