Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

7 սխալ միտք, որոնք խանգարում են մեզ կյանքում առաջ շարժվել

7 սխալ միտք, որոնք խանգարում են մեզ կյանքում առաջ շարժվել

Ժամանակակից մարդը ոչ այնինչ է, քան սխալների մի մեծ գունդ, մեծ ու փոքր, հին ու նոր սխալների կծիկ, սխալներ, որոնք կապում են նրա ձեռքերն ու ոտքերը, կուրացնում աչքերն ու միտքը:

 

Փոքր սխալերը, որոնք այսօր ոչինչ են թվում, վաղը կդառնան ջրախեղդ լինողի վզից կախված ծանր քար...Իսկ որտե՞ղ ենք մենք սխալվում...

Ես դա կանեմ ավելի ուշ, հիմա ժամանակ չունեմ...

Սա մեր ամենամեծ ու ամենատարածված սխալն է: Ժամանակը «ժամանակ չկա» չափման միավոր չունի: Միշտ էլ ժամանակ կա, պարզապես ցանկություն է պետք և գիտակցում, որ այդ «ավելի ուշ»-ը երբեք էլ չի գալիս:

Ես կարող եմ իմ նպատակին ավելի արագ հասնել

Շատերն են ձգտում իրենց առջև դրված նպատակի վերջնակետին որքան հնարավոր է արագ հասնել: Բայց այդպես չի լինում, նպատակին պետք է հասնել աստիճանաբար և բաց չթողնել ոչ մի աստիճան, այլապես հասած արդյունքը շատ հեռու կլինի ձեր սպասելիքներից:

Ես ամեն ինչ վերահսկում եմ

Դուք չեք վերահսկում և չեք էլ կարող վերահսկել ՈՉԻՆՉ, բացի սեփական մտքից: Կյանքը ցանկացած պահի կարող է ձեզ անակնկալ մատուցել:

Ես երջանիկ կլինեմ, եթե...

Ես երջանիկ կլինեմ, եթե մեքենա ունենամ, եթե նիհարեմ, եթե հարուստ լինեմ, եթե սիրած մարդ ունենամ, եթե հանգստանալու մեկնեմ...ու այսպես «եթե»-ների անվերջ շարան: Կանգ առեք դուք հիմա էլ եք երջանիկ, երջանիկ եք, որ ապրում եք, իսկ այդ «եթե»-ները վերջ չունեն, միշտ էլ մի բան կգտնվի, որ ձեր կարծիքով ձեզ «կհեռացնի» երջանկությունից:

Ես կարող եմ փոխել մարդկանց

Պետք չի ապրել իլուզյաներով, դուք ոչ ոքի էլ չեք կարող փոխել, հաճախ նույնիսկ ինքներդ ձեզ: Իսկ եթե այնուամենայնիվ ձեզ հանգիստ չի տալիս մարդկանց փոխելու կպչուն միտքը, նախ ինքներդ փոխվեք, գուցե այդ ժամանակ էլ ուրիշները իրենք իրենց փոխվեն:

Ես դա կանեմ, երբ...

Ինչ-որ մի բան հետոյին թողնելով, մենք փորձում ենք մեզ համար արդարացումներ գտնել, ես դա կանեմ, երբ հոգնած չեմ լինի, ես դա կանեմ, երբ տանը լինեմ, երբ ժամանակ ունենամ...Բայց հավատացեք, երբ այդ պահը գա, հետաձգելու էլի հարյուրավոր պատճառներ կգտնվեն:

Ես անփոխարինելի եմ...

Չգիտես ինչու,մեզ թվում է, որ անփոխարինելի ենք, միակ ու անկրկնելի, որ աշխարհն առանց մեզ չի կարող, կյանքը կանգ կառնի, մեզ սիրող մարդիկ առանց մեզ չեն ապրի: Բայց մենք ընդամենը հասարակություն կոչվող հրեշի մի փոքրիկ մասնիկն ենք, որի բացակայության դեպքում, հավատացեք, տեղը դատարկ չի մնա: Իսկ դուք մինչև հիմա մտածո՞ւմ եք, անփոխարինելի եք ինչ-որ մեկի համար, ոչ սիրելիներս, դուք հարկավոր եք մարդկանց որովհետև նրանց համար ինչ-որ ԲԱՆ ԵՔ ԱՆՈՒՄ, դա կարող է լինել աշխատանք, ծառայություն, պարզապես ներկայություն, և եթե գտնվի մեկը, ով դա կանի ձեր փոխարեն, կամ առավել ևս ձեզանից լավ, հավատացեք, մեկ վայրկյան անգամ ավել ձեզ չեն պահի...

Սկզբնաղբյուր. slaq.am
Լուսանկարը. tainy.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ