Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ասոցիացիաներ

Հայկական բժշկական ասոցիացիա. կլինիկական այցեր

Հայկական բժշկական ասոցիացիա. կլինիկական այցեր

Հայկական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության հիմնական նպատակն է. իր գործունեությամբ նպաստել Հայաստանում բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանը և արդի չափանիշներին համապատասխան առողջապահական համակարգի ձևավորմանը։


Այս նպատակին հասնելու համար ասոցիացիան իր առջև դրել է մի շարք առաջնահերթ խնդիրներ, որոնցից մեկն էլ աջակցությունն է բժշկագիտության զարգացմանը ՀՀ մարզերում։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի մարզերում բնակչությունը հիմնականում հնարավորություն չունի ժամանակակից չափանիշներին համահունչ բուժօգնություն ստանալու։ Սրա պատճառները բազմաբնույթ են և բխում են մեր երկրի և մասնավորապես մարզերի առջև ծառացած մի շարք խնդիրներից, ինչպիսիք են` բնակչության կենսամակարդակի ու վճարունակության ցածր մակարդակը, տեղի բուժհաստատությունների չափազանց անբավարար տեխնիկական և կադրային հագեցվածությունը և այլն։ Բնական է, որ ՀԲԱ իր գործունեությամբ չի կարող ամբողջական լուծում տալ այս խնդիրներին, սակայն հավատարիմ է մնում իր կողմից որդեգրված քաղաքականությանը. այն է` երբեք չնահանջել դժվարությունների առջև և սեփական լուման ներդնել անգամ ամենաբարդ ու անլուծելի թվացող խնդիրների իրագործման հարցում։ Առաջնորդվելով հենց այս տրամաբանությամբ` ՀԲԱ կլինիկական հանձնախումբը 2004թ. նախաձեռնեց հանրապետության տարբեր մարզերում պարբերաբար կլինիկական այցերի կազմակերպումը։ Մինչ օրս այս կառույցը կազմակերպել է շուրջ երկու տասնյակ կլինիկական այցեր, որոնց ժամանակ բնակչության առավել խոցելի խմբերը անվճար բժշկական զննման, խորհրդատվության, հետագայում դինամիկ վերահսկման հնարավորություն են ստացել։

 

Այցերը երբեք չեն կազմակերպվում հախուռն կերպով. դրանց նախորդում են նախապատրաստական աշխատանքները առողջապահության մարզային կառույցների հետ, որոնք նախօրոք տեղական լրատվամիջոցների օգնությամբ բնակչությանը տեղեկացնում են պատրաստվող այցի մասին, կազմում անհրաժեշտ մասնագետների ցուցակը, կատարում հերթագրումներ։ Պատահական չէ նաև բնակավայրերի ընտրությունը։ Այցելությունները կատարվում են հիմնականում այն բնակավայրերում, որտեղ չկան բավարար քանակությամբ նեղ մասնագետներ ու համապատասխան սարքավորումներ։ 2004-2006թ.թ. կլինիկական այցեր են իրականացվել Սպիտակ, Գյումրի, Արթիկ, Ճամբարակ, Գավառ, Չարենցավան, Վանաձոր քաղաքներ, ինչպես նաև Երևանի, Գավառի և Գյումրու մանկատներ։ Այս այցերի ընթացքում անվճար բուժօգնություն են ստացել մի քանի հազար բնակիչներ, որոնք այժմ էլ գտնվում են բժշկական ասոցիացիայի բժիշկների հսկողության տակ։ Միևնույն ժամանակ կլինիկական հանձնախումբը մարզային բժիշկների համար հանրապետության առաջատար մասնագետների մասնակցությամբ կազմակերպում է գիտական սեմինարներ և "կլոր սեղաններ"` տարբեր հիվանդությունների բուժման ժամանակակից եղանակների վերաբերյալ։

 

Կլինիկական այցերի ընթացքում բժիշկների համար մի շարք զեկուցումներ են կարդացվել "Էպիլեպսիա. դասակարգում, ախտորոշում, բուժում", "Պարբերական հիվանդության ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներ", "Զարկերակային ճնշման ախտորոշման, բուժման ժամանակակից մեթոդները", "Թոքաբորբեր" և այլ թեմաներով։ Զեկուցումներ են ներկայացնում նաև ասոցիացիայի հետ համագործակցող "NYCOMED", "PLIVA", "PFIZER" և այլ դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները։ Նման համագործակցությունը հնարավորություն է տալիս Երևանի և մարզերի բժիշկների միջև առավել սերտ և օգտակար մասնագիտական կապեր հաստատել։ Շատ կարևոր է նաև այն փաստը, որ բժիշկներին անվճար տրամադրվում է Բրիտանական "Հայաստանի բարեկամներ" բարեգործական կազմակերպության աջակցությամբ տպագրված համապատասխան գրականություն` մի շարք հիվանդությունների բուժման ժամանակակից սխեմաների և նորագույն դեղամիջոցների կիրառման վերաբերյալ։ Այս շարքից են` "Ապացուցողական բժշկության հիմունքներ", "Ուղեղի կաթվածի առաջնային կանխարգելումը" մեթոդական ձեռնարկները, "Կոլոռեկտալ քաղցկեղ", "Օստեոարթրիտ", "Ինչպե՞ս կանխել ուղեղի կաթվածը", "Դիաբետը հիվանդություն չէ, այլ ապրելակերպ", "Զարկերակային գերճնշում", "Սրտի իշեմիկ հիվանդություն։ Սրտամկանի ինֆարկտ", "Պրոստատիտ", "Զգուշացի՛ր պալարախտից" մեթոդական նյութերը։

 

Բացի այդ, կլինիկական հանձնախումբը պարբերաբար կազմակերպում է "կլոր սեղաններ" Երևանի տարբեր կլինիկաների բժիշկների համար։ Այս միջոցառումների նպատակն է նեղ շրջանակում (շուրջ 30-40 բժիշկների մասնակցությամբ) քննարկել ներկայացվող խնդրի վերաբերյալ տվյալ պահի արդիական հարցերը։ Արդեն իրականացվել են բազմաթիվ քննարկումներ` "Նեյրոգիտության հակասությունների տրամաբանական բացատրությունները", "Հղիության հիպերտենզիվ խանգարումներ", "Քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշ՝ կլինիկական նշանակությունը և զարկերակային գերճնշման հետ կապը", "Նեյրոսիֆիլիս` պարետիկ և ոչ տիպիկ ցերեբրովասկուլյար ձևերի կոմբինացիա", "Տղամարդկանց անպտղության և հիպոգոնադիզմի ախտորոշման ժամանակակից մոտեցումները", "Ռինոպլաստիկան` թե' "բաց", թե' ''փակ" եղանակով'', "Պարբերական հիվանդությունը փսիխոսոմատիկ հիվանդությու՞ն է, թե ոչ" և այլն։

 

Այս և նմանատիպ միջոցառումները միշտ կլինեն ՀԲԱ կլինիկական հանձնախմբի աշխատանքային ուղղությունների շարքում` միաժամանակ հաշվի առնելով զարգացումների և նորամուծությունների մշտական անհրաժեշտությունը։

 

Հարկ ենք համարում նշել, որ ՀԲԱ դռները բաց են կազմակերպության աշխատաոճն ու նպատակները կիսող բոլոր բժիշկների համար, որոնք կարող են ակտիվորեն ընդգրկվել ինչպես իրականացվող, այնպես էլ նախատեսվող հետագա ծրագրերում` անդամակցելով նրա համապատասխան կառույցներին։ Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում նշել, որ ներկայացված բոլոր ծրագրերը իրականցվել ու իրականցվում են անվճար և կամավոր սկզբունքներով ու հարազատ են հիպոկրատյան սկզբունքներին։

 

P.S.
ՀԲԱ հատուկ շնորհակալություն է հայտնում "Աշտարակ Կաթ" ՓԲԸ և Բրիտանական "Հայաստանի բարեկամներ" բարեգործական կազմակերպություններին մեր ծրագրերին աջակցելու համար, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ կլինիկական այցերի համար անհրաժեշտ մի շարք բժշկական սարքավորումների ձեռքբերումը, որն էլ իր հերթին նպաստեց հատկապես հեռավոր գյուղեր կատարվող կլինիկական այցերի արդյունավետության բարձրացմանը։

Հեղինակ. Վահե Տեր-Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 4-5-2007 (4-5)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ամերիկյան-ավստրիական հիմնադրամ և Բաց բժշկական ինստիտուտ. The American Austrian foundation
Ամերիկյան-ավստրիական հիմնադրամ և Բաց բժշկական ինստիտուտ. The American Austrian foundation

1984 թվականին իրենց երկրների միջև սերտ համագործակցություն հաստատել ձգտող մի խումբ ամերիկացի և ավստրիացի մասնագետներ հիմնադրեցին Ամերիկյան-ավստրիական հիմնադրամը...

Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
''Արմեդա'' մշակութային ակումբը
''Արմեդա'' մշակութային ակումբը

Շուրջ մեկ տարի է, որ Հայկական բժշկական ասոցիացիայի կազմում գործում է «Արմեդա» մշակութային ակումբը։ Այստեղ` Տերյան 72 հասցեում ազատ ժամանակ իրենց հանգիստն են անցկացնում ոչ միայն...

Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2008 (12)
Հայ օգնության ֆոնդ
Հայ օգնության ֆոնդ

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) հիմնադրվել է 1988 թ. դեկտեմբերյան երկրաշարժից անմիջապես հետո ու վերջին 20 տարիներին ի թիվս այլ ծրագրերի իրականացրել է բժշկական ուղղվածության մի շարք ուշագըրավ...

Թվեր և փաստեր Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2008 (12) Իրադարձություններ Հայաստանում Հրատապ թեմա Հայաստանում
Հայկական բժշկական ասոցիացիան և ապացուցողական բժշկությունը
Հայկական բժշկական ասոցիացիան և ապացուցողական բժշկությունը

Շարունակելով ներկայացնել Հայկական Բժշկական Ասոցիացիայի (ՀԲԱ) գործունեությունը` ցանկանում ենք նշել, որ կազմակերպության առաջնակարգ կանոնադրական հիմնախնդիրներից է նաև Հայաստանում...

Թվեր և փաստեր Ֆարմացևտ պրակտիկ 1-2.2008 (10)
Հայկական քրիստոնեական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն
Հայկական քրիստոնեական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն

Մեր հյուրն է Հայկական քրիստոնեական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Հալեպի բժշկական համալսարանի պրոֆեսոր Ջանի Հադդադը...

Ֆարմացևտ պրակտիկ 1-2.2008 (10) Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիա
Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիա

Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիան` (ՀԲՈՒԳԱ) հիմնադրվել է 1991 թ., իսկ արդեն 1994-ին պաշտոնապես գրանցվել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության կողմից:...

Ֆարմացևտ պրակտիկ 11-12.2007 (8-9)
Ջինիշյան հիշատակի հիմնադրամ
Ջինիշյան հիշատակի հիմնադրամ

1966 թ. 95-ամյա Վարդան Ջինիշյանը և երիցական եկեղեցին (ԱՄՆ), վերջինիս հովանու ներքո որոշեցին ստեղծել բարեգործական հիմնադրամ` անվանելով այն Ջինիշյան հիշատակի հիմնադրամ՝ ի պատիվ...

Ֆարմացևտ պրակտիկ 9.2007 (6)
Հասարակական առողջության հայկական ասոցիացիա
Հասարակական առողջության հայկական ասոցիացիա

«Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԱՀԱ) ոչ պետական կազմակերպություն է, որն իր գործունեության ավելի քան 10 տարիների ընթացքում զգալի ներդրում է ունեցել...

Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2007 (4-5)
Հայաստանի Մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերություն
Հայաստանի Մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերություն

Հիմնաադրրել է 1997 թ. որպես մասնագիտական հասարակական կազմակերպություն: Միավորում է հոգեբույժներին, հոգեբաններին և մանկական հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին...

Ֆարմացևտ պրակտիկ 3.2007 (3)
Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգա
Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգա

Մեր ժողովրդի համար խորհրդանշական ամսթվերից մեկը` սեպտեմբերի 21-ը, Հայկական բժշկական ասոցիացիայի (ՀԲԱ) համար դարձավ կրկնակի տոնական, քանզի 2006 թ. հենց սեպտեմբերի 21-ին հրավիրված...

Ֆարմացևտ պրակտիկ 2.2007 (2) Իրադարձություններ Հայաստանում
Հայաստանի սրտաբանների ասոցիացիա
Հայաստանի սրտաբանների ասոցիացիա

Հայաստանի սրտաբանների ասոցիացիան (ՀՍԱ) հիմնադրվել է 1996 թ. և հանդիսանում է 1965 թ. գործող Հայաստանի սրտաբանների ընկերության իրավահաջորդը...

Ֆարմացևտ պրակտիկ 2.2007 (2)
Հայկական բժշկական ասոցիացիա
Հայկական բժշկական ասոցիացիա

Հայկական Բժշկական Ասոցիացիան հիմնադրվել է 2002 թ. և համարվում է բժշկական և կենսաբժշկական կրթություն ունեցող, ինչպես նաև հանրային առողջության մասնագետ բժիշկների միություն,...

Ֆարմացևտ պրակտիկ 1.2007 (1)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ