Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ասոցիացիաներ

Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգա

Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգա

Մեր ժողովրդի համար խորհրդանշական ամսթվերից մեկը` սեպտեմբերի 21-ը, Հայկական բժշկական ասոցիացիայի (ՀԲԱ) համար դարձավ կրկնակի տոնական, քանզի 2006 թ. հենց սեպտեմբերի 21-ին հրավիրված և հայկական նյարդաբանության ներկայիս խնդիրներին և ապագա ծրագրերին նվիրված "կլոր սեղան"  քննարկման ընթացքում  որոշվեց ստեղծել կառույց, որը նպատակ կունենա աջակցել երիտասարդ նյարդաբաններին, պաշտպանել նրանց շահերը, օգնել վերապատրաստվել միջազգային ճանաչում ունեցող արտասահմանյան կլինիկաներում, համագործակցել բժշկական այլ կազմակերպությունների հետ, խթանել նյարդաբանների ներգրավումը գիտական աշխատանքներին, կազմակերպել ուսումնական սեմինարներ և գիտաժողովներ։

 

Այս ինքնատիպ կառույցը, որի կորիզը կազմում են ՀԲԱ անդամները, կոչվեց Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգա (ՀԵՆԼ)։ Այսպիսով ՀԲԱ համալրվեց ևս մեկ հեռանկարային ստորաբաժանումով։ Լիգայի նախագահ ընտրվեց ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի ասպիրանտ Սամսոն Խաչատրյանը։ Լիգայի անդամները իսկույն ձեռնամուխ եղան կառույցի 2006-2007 թ.թ. ուսումնական ծրագրերի մշակմանը։

 

Արդեն 2006 թ. հոկտեմբերին կազմակերպվեց ինսուլտների կանխարգելմանն ու բուժմանը նվիրված առաջին սեմինարը, որն անցկացվեց ԵՊԲՀ Դիլիջանի ուսումնաարտադրական բազայում։ Սեմինարին մասնակցեցին 23 նյարդաբաններ և նյարդաբանության հետ առնչվող այլ մասնագետներ։ Սեմինարի ընթացքում մանրամասն ներկայացվեցին ինսուլտների կանխարգելմանն ու բուժմանը վերաբերող նորագույն տեղեկություններ, ընթերցվեցին արդի համաշխարհային բժշկության ձեռքբերումներին նվիրված ինքնատիպ զեկուցումներ։

 

Չդավաճանելով ՀԲԱ սկզբունքներին` այս ամենին նախորդեց ապացուցողական բժշկությանը նվիրված դասախոսությունը, որի շնորհիվ մասնակիցները ավելի հեշտությամբ ըմբռնեցին սեմինարի ընթացքում ներկայացվող նյութերը։

 

Ամանորյա տոներից հետո ՀԵՆԼ անցավ 2007 թ. ծրագրերի նախապատրաստմանը։ Հունվարի 25-26-ին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում անցկացվեց ''Գլխացավ. ժամանակակից մոտեցումները'' թեմայով սեմինարը, որին մասնակցեցին դարձյալ մեծ թվով նյարդաբաններ, թերապևտներ և ընտանեկան բժիշկներ։ Սեմինարի առաջին օրը ամբողջությամբ նվիրված էր միգրենին։ Կազմակերպվեց հատուկ դասախոսություն` ''Նեյրոիմիջինգի անհրաժեշտությունը և ցուցումները գլխացավերի ժամանակ'' թեմայով։ Մասնակիցներին ինչպես միշտ վկայագրերի հետ մեկտեղ տրվեցին նաև սկավառակներ՝ համապատասխան դասախոսություններով և այլ նյութերով։

 

ՀԵՆԼ բոլոր անդամները պարբերաբար տեղեկացվում են արտերկրում վերապատրաստման հնարավորությունների մասին, հայտեր են ներկայացնում՝ մասնակցելու զանազան մասնագիտական միջազգային գիտաժողովներին և սեմինարներին։

 

 ՀԵՆԼ նաև համագործակցում է Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի հետ` համապատասխան թեմաներով գործնական ցուցումներ պատրաստելու և նյարդաբանների շրջանում տարածելու նպատակով։

 

Իրականացնելով իր ծրագրերը` ՀԵՆԼ միշտ ձգտում է առավելագույնս ժամանակակից և ապացուցողական բժշկության սկզբունքների վրա հիմնված ինֆորմացիա տրամադրել մասնակիցներին և անցկացվող սեմինարների շնորհիվ հասնել նյարդաբանների շրջանում բուժման մոտեցումների ինտեգրացմանը միջազգային չափանիշներին։

 

Կազմակերպության դռները բաց են բոլոր երիտասարդ նյարդաբանների համար, որոնք ցանկություն ունեն անդամակցելու և իրենց լուման ներդնելու հայրենական նյարդաբանության զարգացման գործում։

 

Հեղինակ. Վահե Տեր-Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 2-2007 (2)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ամերիկյան-ավստրիական հիմնադրամ և Բաց բժշկական ինստիտուտ. The American Austrian foundation
Ամերիկյան-ավստրիական հիմնադրամ և Բաց բժշկական ինստիտուտ. The American Austrian foundation

1984 թվականին իրենց երկրների միջև սերտ համագործակցություն հաստատել ձգտող մի խումբ ամերիկացի և ավստրիացի մասնագետներ հիմնադրեցին Ամերիկյան-ավստրիական հիմնադրամը...

Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
''Արմեդա'' մշակութային ակումբը
''Արմեդա'' մշակութային ակումբը

Շուրջ մեկ տարի է, որ Հայկական բժշկական ասոցիացիայի կազմում գործում է «Արմեդա» մշակութային ակումբը։ Այստեղ` Տերյան 72 հասցեում ազատ ժամանակ իրենց հանգիստն են անցկացնում ոչ միայն...

Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2008 (12)
Հայ օգնության ֆոնդ
Հայ օգնության ֆոնդ

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) հիմնադրվել է 1988 թ. դեկտեմբերյան երկրաշարժից անմիջապես հետո ու վերջին 20 տարիներին ի թիվս այլ ծրագրերի իրականացրել է բժշկական ուղղվածության մի շարք ուշագըրավ...

Թվեր և փաստեր Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2008 (12) Իրադարձություններ Հայաստանում Հրատապ թեմա Հայաստանում
Հայկական բժշկական ասոցիացիան և ապացուցողական բժշկությունը
Հայկական բժշկական ասոցիացիան և ապացուցողական բժշկությունը

Շարունակելով ներկայացնել Հայկական Բժշկական Ասոցիացիայի (ՀԲԱ) գործունեությունը` ցանկանում ենք նշել, որ կազմակերպության առաջնակարգ կանոնադրական հիմնախնդիրներից է նաև Հայաստանում...

Թվեր և փաստեր Ֆարմացևտ պրակտիկ 1-2.2008 (10)
Հայկական քրիստոնեական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն
Հայկական քրիստոնեական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն

Մեր հյուրն է Հայկական քրիստոնեական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Հալեպի բժշկական համալսարանի պրոֆեսոր Ջանի Հադդադը...

Ֆարմացևտ պրակտիկ 1-2.2008 (10) Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիա
Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիա

Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիան` (ՀԲՈՒԳԱ) հիմնադրվել է 1991 թ., իսկ արդեն 1994-ին պաշտոնապես գրանցվել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության կողմից:...

Ֆարմացևտ պրակտիկ 11-12.2007 (8-9)
Ջինիշյան հիշատակի հիմնադրամ
Ջինիշյան հիշատակի հիմնադրամ

1966 թ. 95-ամյա Վարդան Ջինիշյանը և երիցական եկեղեցին (ԱՄՆ), վերջինիս հովանու ներքո որոշեցին ստեղծել բարեգործական հիմնադրամ` անվանելով այն Ջինիշյան հիշատակի հիմնադրամ՝ ի պատիվ...

Ֆարմացևտ պրակտիկ 9.2007 (6)
Հասարակական առողջության հայկական ասոցիացիա
Հասարակական առողջության հայկական ասոցիացիա

«Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԱՀԱ) ոչ պետական կազմակերպություն է, որն իր գործունեության ավելի քան 10 տարիների ընթացքում զգալի ներդրում է ունեցել...

Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2007 (4-5)
Հայկական բժշկական ասոցիացիա. կլինիկական այցեր
Հայկական բժշկական ասոցիացիա. կլինիկական այցեր

Հայկական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության հիմնական նպատակն է. իր գործունեությամբ նպաստել Հայաստանում բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանը և արդի...

Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2007 (4-5)
Հայաստանի Մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերություն
Հայաստանի Մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերություն

Հիմնաադրրել է 1997 թ. որպես մասնագիտական հասարակական կազմակերպություն: Միավորում է հոգեբույժներին, հոգեբաններին և մանկական հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին...

Ֆարմացևտ պրակտիկ 3.2007 (3)
Հայաստանի սրտաբանների ասոցիացիա
Հայաստանի սրտաբանների ասոցիացիա

Հայաստանի սրտաբանների ասոցիացիան (ՀՍԱ) հիմնադրվել է 1996 թ. և հանդիսանում է 1965 թ. գործող Հայաստանի սրտաբանների ընկերության իրավահաջորդը...

Ֆարմացևտ պրակտիկ 2.2007 (2)
Հայկական բժշկական ասոցիացիա
Հայկական բժշկական ասոցիացիա

Հայկական Բժշկական Ասոցիացիան հիմնադրվել է 2002 թ. և համարվում է բժշկական և կենսաբժշկական կրթություն ունեցող, ինչպես նաև հանրային առողջության մասնագետ բժիշկների միություն,...

Ֆարմացևտ պրակտիկ 1.2007 (1)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ