Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով, և տեսասարքի հսկողությամբ, հատուկ գործիքներով կատարվում են անհրաժեշտ գործողությունները:

Ի՞նչ առավելություններ ունի թորակոսկոպիկ վիրահատությունը` բաց վիրահատության համեմատ:


Թորակոսկոպիայի կարևոր առավելություններից է վիրաբույժի համար բարձր տեսանելիությունը, և եթե տեսարկիչը բարձրորակ է, ապա այն ապահովում է մանրամասն տեսանելիություն:

Հաջորդ առավելությունը նվազագույն տրավմատիզմն է. կատարվում են ընդամենը 2-3 փոքր կտրվածք, մինչդեռ բաց վիրահատության՝ թորակոտոմիայի ժամանակ, 15 սմ-ից մինչև 20 սմ երկարությամբ կտրվածք է կատարվում, ինչը հետվիրահատական շրջանում վատ է անդրադառոնւմ հիվանդի վերականգնման գործընթացին, և հենց վերքի չափի հետ կապված բարդություններն ավելի հաճախ են դիտվում: Փաստորեն, թորակոսկոպիկ միջամտությունը կատարվում է և՛ նվազ տրավմատիկ, և՛ ապահովում է առավել որակյալ արդյունք:

Թորակոսկոպիկ վիրահատության ժամանակ կրճատվում են մահճակալային օրերը, քանի որ հիվանդի վերականգնումն ավելի արագ է ընթանում: Եթե բաց վիրահատության դեպքում հիվանդին պետք է հսկել ստացիոնար պայմաններում մինչև 7-10 օր, ապա թորակոսկոպիկ միջամտության ժամանակ այդ օրերը գրեթե կիսով չափ կրճատվում են:

Հիվանդը կարող է քայլել հենց հաջորդ օրը, բայց դա կախված է միջամտության տեսակից: Եթե իրականացվել է ատիպիկ ռեզեկցիա, բիոպսիա, դա ենթադրում է վաղ ակտիվացում: 1-2 օրից, եթե ռենտգեն հետազոտության տվյալները նորմալ են, դրենաժը հեռացվում է և հիվանդը կարող է տուն գնալ:

Դասական թորակոտոմիաների համեմատությամբ` թորակոսկոպիան առավել արդյունավետ է, և բարդությունները շատ ավելի քիչ են:


VATS եղանակով իրականացվող վիրահատությունները միջին դիրք են գրավում դասական թորակոսկոպիկ և բաց՝ թորակոտոմիկ եղանակներով վիրահատությունների միջև, որոնց կարելի է անդրադառնալ հետագայում:

Ի՞նչ հնարավորություններ ունի թորակոսկոպիան:

Էնդոսկոպիկ վիրահատությունը ընձեռում է մի շարք հնարավորություններ:


Թորակոսկոպիան ունի և՛ ախտորոշիչ, և՛ բուժական նշանակություն: Ախտորոշիչ նպատակով նախ` վիզուալ գնահատվում է ախտաբանության, վնասվածքի վիճակը, հետո որոշվում` ի՞նչ անել:

Նորագոյացությունների դեպքում հնարավորին գնահատվում են նրա չափերը, տեղակայումը, ներաճի առկայությունը դեպի հարակից հյուսվածքներ: Կատարվում է բիոպսիա` հետագա հետազոտությունների նպատակով: Վնասվածքների ժամանակ հնարավոր է ախտորոշել կողի կոտրվածի բնույթը, հավանական արյունահոսության տեղը, ներքին օրգանի վնասվածքը, վերջինիս բնույթը և այլն:

Վիզուալ գնահատականից անմիջապես հետո կարելի է կատարել անհրաժեշտ միջամտությունը, որն թորակոսկոպիայի բուժական մաս է կազմում: Տարատեսակ հեղուկների, օդի կրկնակի կուտակումների ժամանակ կարելի է իրականացնել պլևրոդեզ՝ պլևրալ թերթիկների միջև արհեստական կպումների առաջացում, կուտակված ախտաբանական արտադրության հեռացում, պլևրալ խոռոչի սանացիա, պլևրալ թերթիկներից, թոքից` տարատեսակ բիոպսիաներ, թոքից՝ եզրային, սեպաձև մասնահատումներ, ավշահանգույցներից` նմուշառումներ, անատոմիական ռեզեկցիաներ և այլն:

Ընդհանուր առմամբ, էնդոսկոպիան օգտագործվում է նաև այլ տեղակայման ախտաբանությունների ժամանակ, օրինակ որովայնային վիրաբուժության մեջ: Մեր բաժանմունքի բժիշկները ցանկացած ժամ պատրաստ են էնդոսկոպիկ այլ միջամտություններ ևս իրականացնել՝ լապարասկոպիկ եղանակով ապենդէկտոմիա, ախտորոշիչ լապարասկոպիա, լեղապարկի ախտաբանությունների դեպքում` միջամտություններ և այլն:

Կա՞ն իրավիճակներ, երբ էնդոսկոպիկ միջամտության հնարավորությունները բավարար չեն:


Ցանկացած նվազ ինվազիվ միջամտություն կարող է ավարտվել բաց վիրահատությամբ, որովհետև ոչ-ոք ապահովագրված չէ բարդ իրավիճակներից, որ կարող են առաջանալ վիրահատության ժամանակ, և որ կպահանջվի ավելի մեծ կտրվածք՝ բաց վիրահատություն:

Դրանք, իհարկե, լինում են եզակի դեպքերում:

Մատչելիության տեսակետից` էնդոսկոպիկ միջամտության և բաց վիրահատության տարբերությունը…

Այդ տեսակետից էնդոսկոպիկ և բաց եղանակով իրականացվող վիրահատությունների տարբերությունը չնչին է, սակայն էնդոսկոպիկ եղանակի առավելություններն անհամեմատ ավելի են:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ